«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
1 հունիսի 1999 թվականի N 377
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը ճշգրտելու նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» N 661 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը և ժամանակացույցը (կցվում են).
բ) պետական հանրակրթական համակարգի հաստատությունների ըստ աշակերտների թվի ֆինանսավորման ժամանակավոր կարգը (կցվում է).
գ) Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը (կցվում է).
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ֆինանսավորումը 1999 թվականի սեպտեմբերի 1-ից իրականացնել դրանց վերադաս կառավարման մարմնի միջոցով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման ժամանակավոր կարգով հաշվարկված և հաստատված նախահաշիվների հիման վրա:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցներին բացել բանկային հաշիվներ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հանրակրթական հաստատություններին բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը տարբերակել նաև ըստ բարձր լեռնային բնակավայրերում գտնվող և վարժարանային դասարաններ ունեցող դպրոցների:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա մինչև 2000 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներածություն
Հանրակրթության համակարգի բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղություններից են համակարգի կառուցվածքային, ֆինանսատնտեսական և կազմակերպական բարեփոխումները, որոնք ներառում են հանրակրթության կառավարման ապակենտրոնացումը և հաստատությունների ինքնավարության աճը, անցումը ֆինանսավորման նոր` ըստ աշակերտների թվի համակարգի: Ղեկավարման և ֆինանսավորման նոր սկզբունքները բարենպաստ պայմաններ կստեղծեն համակարգի ռացիոնալացման, գործունեության օպտիմալ ցուցանիշների հասնելու համար:
Նկատի ունենալով հանրակրթության կարևորությունը պետության և հասարակության զարգացման գործում` բարեփոխումների շրջանակներում նախատեսվող միջոցառումները նախապես պետք է փորձարկվեն մինչ դրանց լայնամասշտաբ ներդրումը:
Սույն փորձնական ծրագիրը մշակված է հանրակրթության բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան և նախատեսված է 1999-2000 թթ. ժամանակաշրջանի համար:
Փորձնական ծրագրի նպատակը
Հանրակրթության բարեփոխումների փորձնական ծրագիրը (այսուհետև` ծրագիր) նպատակ ունի գնահատելու կրթական համակարգի բարեփոխումների հնարավորություններն ու իրականացման մեխանիզմները, ստեղծելու նպաստավոր և խթանող պայմաններ` կրթության համակարգի ռացիոնալացման և արդյունավետության բարձրացման համար:
Ծրագրում կփորձարկվեն հանրակրթության բարեփոխումների շրջանակներում առաջարկվող նորամուծությունների, մասնավորապես, կառավարման ապակենտրոնացման, դպրոցների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման, ինքնավարության բարձրացման մեխանիզմների արդյունավետությունն ու կենսունակությունը:
Փորձնական ծրագրից քաղված դասերը հաշվի կառնվեն բարեփոխումների ռազմավարության և հիմնական փուլի ծրագրի մեջ փոփոխություններ և ճշգրտումներ կատարելու համար:
Ծրագրի նկարագրությունը
Ծրագիրն ունի համալիր բնույթ, քանզի դրանում ընդգրկված են տարբեր տիպերի և տարբեր տարածաշրջանների դպրոցներ, բարեփոխումների տարբեր ուղղություններ:
Ծրագրում ընդգրկված են հանրապետության հանրակրթական հաստատությունների մոտ 10 տոկոսը: Ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորին չափ ամբողջականորեն արտացոլվի հանրակրթական համակարգի բազմազանությունը: Հաշվի են առնվել նաև բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ իրականացված ծրագրերի փորձը և տեղական ու տարածքային կառավարման մարմինների պատրաստակամությունը` մասնակցելու փորձնական ծրագրին:
Ծրագրով նախատեսված է հետևյալ միջոցառումների իրականացումը`
1. Հաստատությունների կառավարման և ղեկավարման ապակենտրոնացում: Ծրագրում ընդգրկված դպրոցները կանցնեն դպրոցական խորհուրդների միջոցով ղեկավարման ձևին: Ընդ որում, դրանց 2/3-ը կմնա մարզերի, իսկ մյուսները կանցնեն համայնքների կառավարմանը: Համապատասխան տիպային կանոնադրությունները և փաստաթղթերի փաթեթը հաստատված են:
Համայնքային ենթակայությանը հանձնված դպրոցներն ընտրված են Հայաստանի բոլոր մարզերից, բացառությամբ Երևանի: Տասը մարզերի ընդգրկումը նպատակ ունի փորձնական փուլի ավարտին համեմատական վերլուծության ենթարկել ապակենտրոնացման արդյունավետությունը` կախված համայնքների առանձնահատկություններից:
Մարզային ենթակայության դպրոցներն ընտրված են երեք տարբեր մարզերից: Փորձնական տարածքները, որոնց պայմանականորեն անվանում ենք «կրթական գոտիներ», առանձնացված են հետևյալ մարզերից`
1. Վայոց ձորի մարզ` հատուկ է կտրտված ռելիեֆը, առանձնացված բնակավայրերի առկայությունը, համայնքների սոցիալական ցածր ապահովվածությունը,
2. Կոտայքի մարզ` առավել մոտ է հանրապետության միջին ցուցանիշներին,
3. Երևան` որպես խիտ բնակեցված մեծ քաղաքի մոդել:
Ընտրված մարզերի և դպրոցների ցանկերը կցվում են:
«Կրթական գոտիներն» առանձնացված են` ելնելով հետևյալ սկզբունքներից`
ա) գոտին պետք է արտացոլի տարածքի սոցիալ-դեմոգրաֆիական և աշխարհագրական առանձնահատկությունները,
բ) դպրոցների քանակը յուրաքանչյուր գոտում պետք է լինի բավարար` այնտեղ ռացիոնալացման հնարավորությունների ստեղծման և տարբերակների փորձարկման համար,
գ) գոտին պետք է ընդգրկի տվյալ պարփակ աշխարհագրական տարածքի բոլոր դպրոցները,
դ) գոտին պետք է պարունակի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներ,
ե) գոտին պետք է ընդգրկի տարբեր տիպերի (կրտսեր, միջին, ավագ, միջնակարգ) աշխարհագրական դիրքի (սահմանամերձ, բարձրադիր, մեկուսացված) և հզորությունների դպրոցներ:
Ծրագրում ընդգրկված դպրոցներում կստեղծվեն կառավարման բարձրագույն մարմիններ` դպրոցական խորհուրդներ: Խորհուրդների ստեղծումով կապահովվեն ղեկավարման դեմոկրատացումը, համայնքի և ծնողների ներգրավումը դպրոցի կառավարման գործում: Խորհուրդների ստեղծումը կնպաստի արտաբյուջետային միջոցների ներգրավմանը, ֆինանսների օգտագործման թափանցիկությանը, հաշվետվական ու վերահսկողական համակարգերի հստակեցմանը և ուժեղացմանը:
Դպրոցի ընթացիկ գործունեությունը, խորհրդի որոշումներն իրականացնում է դպրոցի տնօրենը, որն ընտրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած մրցութային կարգի և չափանիշների համաձայն:
2. Անցում ըստ աշակերտների թվի (ամբողջական գումարի հատկացմամբ) ֆինանսավորման եղանակին: Ֆինանսավորման այս ձևը հետապնդում է հետևյալ նպատակները`
● բարձրացնել բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը և նպատակայնությունը,
● հիմքեր ստեղծել դպրոցի մակարդակում որոշումների ընդունման համար,
● ապահովել դպրոցների ինքնուրույնությունն իրենց եկամուտների և ծախսերի պլանավորման հարցում,
● խթանել մրցակցությունը դպրոցների միջև,
● տարբերակված մոտեցում ցուցաբերել դպրոցների նկատմամբ,
● ապահովել համայնքի և ծնողների կողմից միջոցների ծախսման վերահսկողությունը,
● ստեղծել նախապայմաններ` դպրոցների և դրանց գործունեության առավել ռացիոնալ կազմակերպման, միջոցների խնայողության և նպատակային վերաբաշխման համար:
Ֆինանսավորման այս համակարգը պետք է բավարարի հետևյալ սկզբունքներին`
ա) ելակետային պայմանների հավասարություն.
բ) տարբերակված մոտեցում` ըստ հաստատությունների.
գ) հանրապետության համար ռազմավարական նշանակության դպրոցների` «պաշտպանված դպրոցների» նախկին չափով ֆինանսավորման երաշխավորվածություն,
դ) մեկ աշակերտի ֆինանսավորման նորմատիվի հիմնավորվածություն:
Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգը և հաշվարկ-հիմնավորումը կցվում է:
3. Ընտրված գոտիներում հանրակրթական հաստատությունների ռացիոնալացում: Այս միջոցառման հիմնական նպատակն է բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսուցիչների աշխատավարձի և կենսամակարդակի բարձրացումը:
Ռացիոնալացումը կարող է իրականացվել ինչպես ներդպրոցական, այնպես էլ` միջդպրոցական մակարդակներում: Ներդպրոցական մակարդակում այն ենթադրում է`
● թերկոմպլեկտավորված դասարանների վերակոմպլեկտավորում,
● խիստ թերկոմպլեկտավորված դասարանների դեպքում` երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների ստեղծում,
● օժանդակ և վարչական աշխատակազմի թվաքանակի օպտիմալացում,
● ուսուցիչների թվաքանակի կրճատում,
● ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության օպտիմալացում` սահմանված նորմերի շրջանակներում
դասարանների խտության բարձրացման և ուսուցիչների ծանրաբեռնվածության մեծացման միջոցով:
Միջդպրոցական մակարդակում ռացիոնալացումը կարող է իրականացվել դպրոցների միավորման կամ դպրոցի տիպի փոփոխության միջոցով: Սա վերաբերում է հիմնականում խիստ բնակեցված, իրար մոտ տեղակայված մի քանի դպրոցներ ունեցող բնակավայրերին: Միջդպրոցական ռացիոնալացման ենթակա չեն առանձնացված և ռազմավարական տեսանկյունից կարևոր բնակավայրերի դպրոցները:
Կրթության վարկային ծրագրի միջոցներն առաջնահերթ կուղղորդվեն փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուն: Մասնավորապես`
ա) կկազմակերպվի ֆինանսավորման, տնտեսավարման և կառավարման նոր ձևերին վերաբերող համապատասխան գիտելիքների և հմտությունների ուսուցում` դպրոցների տնօրենների և խորհուրդների անդամների համար.
բ) կիրականացվի «Դպրոցների բարելավման ծրագիրը». փորձնական գոտիների դպրոցներին մրցութային կարգով կհատկացվեն մինչև 10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամաշնորհներ` դպրոցի և ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի համար.
գ) կկազմակերպվի փորձնական ծրագրի լուսաբանում, համայնքներում կտարվի լուսավորչական աշխատանք:
Սույն ծրագրի իրականացումը կատարվում է և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած նորմատիվային փաստաթղթերի հիման վրա:
Ծրագրի ժամանակացույցը
Գործընթացը |
Կատարման ժամկետը | |
1. | Փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ռացիոնալացման արդյունքով վերջնական ցանկի հաստատում | |
● | մարզային կրթության բաժինների (վարչությունների) պետերի խորհրդակցություն | մարտի 20 1999 թ. |
● | ծրագրում ընդգրկված 3 փորձնական մարզերում աշխատանքային խմբերի (երեքից ոչ ավելի անդամ) ստեղծում, պայմանագրերի կնքում | մարտի 30 1999 թ. |
● | դպրոցների նախնական իրավիճակի փաստագրում` համաձայն ներկայացված ձևի | ապրիլի 15 1999 թ. |
● | դպրոցների կարգավիճակի (տիպի) ճշտում, սպասարկման տարածքի ամրագրում, տարածքի դպրոցահասակ երեխաների թվի ճշտում | ապրիլի 30 1999 թ. |
● | «Պաշտպանված» դպրոցների ցանկի կազմում, ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը | ապրիլի 30 1999 թ. |
● | դպրոցների միավորման և տիպի փոփոխման մասին որոշումների ընդունում (ըստ անհրաժեշտության) | մայիս-հունիս 1999 թ. |
2. | Ծրագրում ընդգրկված դպրոցների նախապատրաստում | |
● | դպրոցական խորհուրդների կազմավորում, հաստատում վերադասի կողմից | մինչև մայիս 1999 թ. |
● | արտաբյուջետային հաշիվների բացում | հուլիս 1999 թ |
● | տնօրենների ընտրություն | հունիսի 30-ից 1999 թ. |
● | տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստման դասընթացներ | հուլիս-օգոստոս 1999 թ. |
● | ներդպրոցական կառավարման ռացիոնալացում և օպտիմալացման ծրագրերի մշակում | հուլիս-օգոստոս 1999 թ. |
● | ներկայացված ծրագրերի մրցույթի հիման վրա դպրոցներին դրամաշնորհների տրամադրում /ԴԲԾ/ | հունիս-օգոստոս 1999 թ. |
3. | Ուսումնական տարվա նախապատրաստում | |
● | ըստ աշակերտի ֆինանսավորման կարգի հաստատում | մինչև մայիս 1999 թ. |
● | դպրոցների նախահաշիվների մշակում և հաստատում | հուլիս-օգոստոս 1999 թ. |
● | դպրոցների ուսումնական պլանների հաստատում | օգոստոս 1999 թ. |
● | դասարանների կոմպլեկտավորում, դասաբաշխում, դպրոցների աշխատակազմի համալրում | օգոստոս-սեպտեմբեր 1999 թ. |
4. | Փորձնական ծրագրում ընդգրկված պետական կրթական հաստատությունների ուսումնասիրում և հաջորդ փուլի համար համայնքների կառավարմանը հանձնելու վերաբերյալ առաջարկության մշակում | նոյեմբեր 1999 թ. |
5. | Փորձնական ծրագրի վերահսկում և միջանկյալ գնահատում | սեպտեմբեր-դեկտեմբեր 1999 թ. |
Ժամանակացույցում օգտագործված հապավումը
ԴԲԾ - դպրոցների բարելավման ծրագիր:
Ծրագրի ընթացիկ վիճակը
● ՀՀ կառավարությունը հաստատել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանված է դպրոցների կարգավիճակը, ՀՀ կրթության և գիտության նախարարության, մարզերի և համայնքների պատասխանատվություններն ու իրավասությունները:
● ՀՀ կառավարության N 661 որոշմամբ հաստատված է համայնքների ենթակայությանը հանձնված 57 դպրոցների ցանկը և ժամանակավոր տիպային կանոնադրությունը
● 57 դպրոցների հանձնումը համայնքային կառավարմանն ավարտված է, բոլոր դպրոցներում խորհուրդները ձևավորված են: Գործադիր տնօրենների ընտրության գործընթացն ընթացքի մեջ է:
● Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման ապակենտրոնացման փորձնական ծրագրի ապահովումն ապահովող նորմատիվային փաստաթղթերի փաթեթը պատրաստված է:
● Ընտրված են 3 կրթական գոտիները, կազմված են դրանցում ընդգրկված դպրոցների ցանկերը:
● Մշակված են տնօրենների վերապատրաստման ծրագիրը և համապատասխան ձեռնարկները, պատրաստվել է դասախոսական կազմ` 20 հիմնական, 4 պահուստային: Այդ ծրագրով շուրջ 80 տնօրեն անցել է փորձնական վերապատրաստում:
● «Կրթադաստիարակչական պետական հիմնարկների աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆավորակավորման բնութագրում» կատարված է փոփոխություն. նախատեսվել է գործադիր տնօրենի պաշտոն:
● Կատարված են ըստ աշակերտների թվի ֆինանսավորման նախնական հաշվարկները: Պատրաստված է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:
● Կատարված է ՀՀ հանրակրթության համակարգի ռացիոնալացման նախնական գնահատում:
● Մշակված է «Դպրոցների բարելավման ծրագրի» ղեկավար ձեռնարկը:
Հաստատված է |
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ
ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ
1. Փորձնական ծրագրում ընդգրկված պետական հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման դեպքում յուրաքանչյուր հաստատության տարեկան հասանելիք գումարը տրվում է մեկ թվով (ամբողջական գումարով)` առանց տնտեսագիտական դասակարգման ուղղությունների բաշխման, այդ իրավունքը վերապահելով տվյալ ուսումնական հաստատությանը, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28 N 661 և 1997 թվականի հուլիսի 11 N 263 որոշումների:
2. Ռազմավարական նշանակություն ունեցող հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ամբողջական գումարով` պահպանելով ընթացիկ ֆինանսավորման չափը:
3. Փորձնական ծրագրում ընդգրկված մյուս հանրակրթական հաստատություններին հատկացվող բյուջետային միջոցները հաշվարկել համաձայն հետևյալ բանաձևի`
B=AN+C,
որտեղ`
B-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ամբողջական գումարն է,
N-ը` հաստատության սովորողների թիվը,
A-ն` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը,
C-ն` հաստատության պահպանման ծախսերի գումարը:
A, B, C թվերի հաշվարկման մեխանիզմը 1999 թվականի համար կցվում է:
Յուրաքանչյուր տարի, համաձայն կից տրված հաշվարկ-հիմնավորման, A, B, C թվերը պետք է վերահաշվարկվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից համատեղ:
Եթե վերը նշված բանաձևով հաշվարկային ֆինանսավորման չափը չի համընկնում ընթացիկ ֆինանսավորմանը, ապա պահպանել առավելագույն ֆինանսավորման չափը` անհրաժեշտ լրացուցիչ միջոցները փոխհատուցելով 1999 թ. պետական բյուջեի 04.03.04. «Հանրակրթական դպրոցների մեկ աշակերտի թվով ֆինանսավորման անցումային շրջանի ծախսեր» հոդվածից:
Հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձԵՎի հաշվարկ-հիմնավորումը
Կրթության համակարգի ղեկավարման ապակենտրոնացման պայմաններում հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմները դառնում են ղեկավարման և պետական կրթական քաղաքականության իրականացման կարևորագույն լծակներից մեկը:
Անցումը դպրոցներին` աշակերտների թվից կախված, առանց տնտեսագիտական դասակարգման ֆինանսավորմանը հետապնդում է հիմնականում երկու նպատակ`
ա) մեծացնել հատկացված պետական միջոցների ծախսման նպատակայնությունը` առաջնայնությունների որոշումը թողնելով դպրոցական ինքնակառավարման մարմիններին.
բ) նպաստավոր պայմաններ ստեղծել և խթանել կրթական համակարգի ներդպրոցական և միջդպրոցական ցուցանիշների օպտիմալացմանը (դասարանների միջին խտություն, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցություն, ուսուցիչների միջին աշխատավարձ, դպրոցների միջին հագեցվածություն և այլն):
Անցումը ֆինանսավորման նոր համակարգին պետք է իրականացվի հնարավորին չափ սահուն` ապահովագրելով հանրակրթական դպրոցները կտրուկ փոփոխություններից և իրավիճակի վատթարացումից: Ռազմավարական նշանակություն ունեցող (սահմանամերձ, բարձր լեռնային, առանձնացված բնակավայրերի) դպրոցների նկատմամբ, որոնց աշակերտների սահմանափակ թիվը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, պետք է ցույց տրվի տարբերակված մոտեցում` երաշխավորելով բավարար ֆինանսավորում:
Փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներից պայմանականորեն առանձնացվել են 100-ից քիչ սովորող ունեցող դպրոցները, որպես ռազմավարական նշանակություն ունեցող (դրանց ցանկը ենթակա է ճշգրտման): Ենթադրվում է, որ այդ դպրոցների ֆինանսավորման չափը կորոշվի մինչ այժմ գործող համակարգով` ըստ դասարան-կոմպլեկտների թվի, և կհատկացվի դպրոցներին` առանց տնտեսագիտական դասակարգման ուղղությունների բաշխման:
Դպրոցների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի հաշվարկման համար հիմք են ընդունվել փորձնական ծրագրում ընդգրկված 100-ից ավելի սովորողներ ունեցող դպրոցների 1999 թ. ցուցանիշները սովորողների և ֆինանսավորման չափաքանակների վերաբերյալ (տես` աղյուսակ, սյունակներ 3, 4): Բանաձևի գործակիցները ենթակա են վերահաշվարկման յուրաքանչյուր տարվա համար` ելնելով ընթացիկ ցուցանիշներից:
Աղյուսակ
Փորձնական ծրագրում ընդգրկված 100-ից ավելի սովորողներ ունեցող դպրոցների ցուցանիշները
Դպրոցը |
Մարզը |
Աշ. թիվը |
1999 թ. բյուջեն |
մեկ աշ. ընկնող գումարը |
Ֆին.ըստ աշ. թվի (հազ.դր.) |
Տարբերությունը |
Դրական |
Նուռնուս գյուղ | Կոտայք | 101 | 3635.3 | 35.99 | 4014 | 378.9 | 378.7 |
Եղեգիս | Վայոց ձոր |
104 | 3606 | 34.67 | 4056 | 450 | 450 |
Հատիս գյուղ | Կոտայք | 105 | 5060.4 | 48.19 | 4070 | -990.4 | |
Կաթնաղբյուր գյուղ | Կոտայք | 106 | 2805.5 | 26.47 | 4084 | 1278.5 | 1278.5 |
թիվ 3 դպրոց | Կոտայք | 122 | 2963.8 | 24.29 | 4308 | 1344.2 | 1344.2 |
Մարտիրոս | Վայոց ձոր | 131 | 4917.6 | 37.54 | 4434 | -483.6 | |
Ռադիոկայանին կից գյուղ | Կոտայք | 133 | 3260.2 | 24.51 | 4462 | 1201.8 | 1201.8 |
Հերհեր | Վայոց ձոր | 138 | 4171.6 | 30.23 | 4532 | 360.4 | 360.4 |
Թառաթումբ | Վայոց ձոր | 139 | 2857.6 | 20.56 | 4546 | 1688.4 | 1688.4 |
Աղնջաձոր | Վայոց ձոր | 141 | 3839.6 | 27.23 | 4574 | 734.4 | 734.4 |
Ազատեկ | Վայոց ձոր | 151 | 4074.6 | 26.98 | 4714 | 639.4 | 639.4 |
Գեղադիր գյուղ | Կոտայք | 157 | 4430.6 | 28.22 | 4798 | 367.4 | 367.4 |
Հացավան գյուղ | Կոտայք | 159 | 4300.8 | 27.05 | 4826 | 525.2 | 525.2 |
Խնձորուտ | Վայոց ձոր | 161 | 4424.6 | 27.48 | 4854 | 429.4 | 429.4 |
Ողջաբերդ գյուղ | Կոտայք | 183 | 4437.7 | 24.25 | 5162 | 724.3 | 724.3 |
Զովք գյուղ | Կոտայք | 188 | 4858.6 | 25.84 | 5232 | 373.4 | 373.4 |
թիվ 3 | Վայոց ձոր | 200 | 4852.6 | 24.26 | 5400 | 547.4 | 547.4 |
Վերին Պտղնի գյուղ | Կոտայք | 205 | 4417.1 | 21.55 | 5470 | 1052.9 | 1052.9 |
Գնդեվազ | Վայոց ձոր | 206 | 3754.1 | 18.22 | 5484 | 1729.9 | 1729.9 |
Թիվ 34 դպրոց | Երևան | 210 | 5466.3 | 26.03 | 5540 | 73.7 | 73.7 |
թիվ 3 | Տավուշ | 211 | 6511.1 | 30.86 | 5554 | -957.1 | |
թիվ 6 | Տավուշ | 211 | 4944.1 | 23.43 | 5554 | 609.9 | 609.9 |
Քարագլուխ | Վայոց ձոր | 224 | 5021.6 | 22.42 | 5736 | 714.4 | 714.4 |
թիվ 3 | Վայոց ձոր | 233 | 5729.3 | 24.59 | 5862 | 132.7 | 132.7 |
Թիվ 101 դպրոց | Երևան | 242 | 8495.6 | 35.11 | 5988 | -2507.6 | |
Արտաբույնք | Վայոց ձոր | 248 | 6360.6 | 25.65 | 6072 | -288.6 | |
թիվ 5 | Սյունիք | 260 | 6413.8 | 24.67 | 6240 | -173.8 | |
Զառիթափ | Վայոց ձոր | 275 | 6455.4 | 23.47 | 6450 | -5.4 | -5.4 |
Թիվ 16 դպրոց | Երևան | 279 | 5745.3 | 20.59 | 6506 | 760.7 | 760.7 |
Թիվ 107 դպրոց | Երևան | 282 | 5469.8 | 19.40 | 6548 | 1078.2 | 1078.2 |
Պտղնի գյուղ | Կոտայք | 288 | 6372.1 | 22.13 | 6632 | 259.9 | 259.9 |
Նոր գյուղ | Կոտայք | 300 | 6425 | 21.42 | 6800 | 375 | 375 |
Արարատ | 321 | 6993.0 | 21.79 | 7094 | 101 | 101 | |
Կապուտան գյուղ | Կոտայք | 321 | 7067.7 | 22.02 | 7094 | 26.3 | 26.3 |
Արարատ | 328 | 6897.0 | 21.03 | 7192 | 295 | 295 | |
Ագարակաձոր | Վայոց ձոր | 334 | 6991.6 | 20.93 | 7276 | 284.4 | 284.4 |
թիվ 5 դպրոց | Սյունիք | 336 | 7362.0 | 21.91 | 7304 | -58 | -58 |
Զառ գյուղ | Կոտայք | 345 | 7417.1 | 21.50 | 7430 | 12.9 | 12.9 |
թիվ 3 դպրոց | Կոտայք | 350 | 7537.8 | 21.54 | 7500 | -37.8 | |
թիվ 4 դպրոց | Սյունիք | 352 | 7052.8 | 20.04 | 7528 | 475.2 | 475.2 |
Արարատ | 354 | 7939.0 | 22.43 | 7556 | -383 | ||
թիվ 9 դպրոց | Կոտայք | 354 | 5833.7 | 16.48 | 7556 | 1722.3 | 1722.3 |
Կոտայք գյուղ | Կոտայք | 367 | 7655.5 | 20.86 | 7738 | 82.5 | 82.5 |
Ձորաղբյուր գյուղ | Կոտայք | 385 | 7169.8 | 18.62 | 7990 | 820.2 | 820.2 |
թիվ 1 դպրոց | Վայոց ձոր | 404 | 10278.5 | 25.46 | 8256 | -2031.5 | |
Շատին | Վայոց ձոր | 404 | 7313.2 | 18.10 | 8256 | 942.8 | 942.8 |
թիվ 2 դպրոց | Կոտայք | 404 | 8933.7 | 22.11 | 8256 | -677.7 | |
թիվ 2 դպրոց | Կոտայք | 407 | 9459.8 | 23.24 | 8298 | -1161.8 | |
Ակունք գյուղ | Կոտայք | 411 | 7849.2 | 19.10 | 8354 | 504.8 | 504.8 |
Թիվ 70 դպրոց | Երևան | 422 | 8726.5 | 20.68 | 8508 | -218.5 | |
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց | Գեղարքունիք | 432 | 8655.0 | 20.03 | 8648 | -7 | |
թիվ 1 դպրոց | Լոռի | 432 | 7270.6 | 16.83 | 8648 | 1377.4 | 1377.4 |
թիվ 2 դպրոց | Վայոց ձոր | 448 | 8494.3 | 18.96 | 8872 | 377.7 | 377.7 |
թիվ 4 դպրոց | Կոտայք | 449 | 7679.4 | 17.10 | 8886 | 1206.6 | 1206.6 |
թիվ 2 դպրոց | Լոռի | 454 | 10138.7 | 22.33 | 8956 | -1182.7 | |
Կամարիս գյուղ | Կոտայք | 463 | 7950.1 | 17.17 | 9082 | 1131.9 | 1131.9 |
Գողթ գյուղ | Կոտայք | 477 | 8052.2 | 16.88 | 9278 | 1225.8 | 1225.8 |
թիվ 167 դպրոց | Երևան | 482 | 8584.9 | 17.81 | 9348 | 763.1 | 763.1 |
թիվ 3 դպրոց | Լոռի | 484 | 7047.7 | 14.56 | 9376 | 2328.3 | 2328.3 |
թիվ 5 դպրոց | Տավուշ | 490 | 8926.7 | 18.22 | 9460 | 533.3 | 533.3 |
թիվ 2 դպրոց | Սյունիք | 492 | 8381.2 | 17.03 | 9488 | 1106.8 | 1106.8 |
Գառնի | Կոտայք | 493 | 11317 | 22.96 | 9502 | -1815 | |
թիվ 17 դպրոց | Երևան | 494 | 8958.3 | 18.13 | 9516 | 557.7 | 577.9 |
թիվ 2 դպրոց | Արմավիր | 510 | 10423.6 | 20.44 | 9740 | -683.6 | |
թիվ 7 դպրոց | Շիրակ | 512 | 9208.8 | 17.99 | 9768 | 559.2 | 559.2 |
թիվ 1 դպրոց | Շիրակ | 531 | 8350.8 | 15.73 | 10034 | 1683.2 | 1683.2 |
թիվ 3 դպրոց | Կոտայք | 537 | 8896.2 | 16.57 | 10118 | 1221.8 | 1221.8 |
թիվ 1 դպրոց | Կոտայք | 549 | 10866.3 | 19.79 | 10286 | -580.3 | |
թիվ 3 դպրոց | Շիրակ | 554 | 10487.3 | 18.93 | 10356 | -131.3 | |
թիվ 5 դպրոց | Լոռի | 568 | 9872.2 | 17.38 | 10552 | 679.8 | 679.8 |
թիվ 175 դպրոց | Երևան | 580 | 9833.3 | 10720 | 886.7 | 886.7 | |
Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց | Գեղարքունիք | 595 | 11512.6 | 19.35 | 10930 | -582.6 | |
թիվ 2 դպրոց | Տավուշ | 598 | 11083.5 | 18.53 | 10972 | -111.5 | |
թիվ 6 դպրոց | Սյունիք | 600 | 11683.3 | 19.47 | 11000 | -683.3 | |
թիվ 2 դպրոց | Շիրակ | 615 | 10677.8 | 17.36 | 11210 | 532.2 | 532.2 |
Արծվանիստի միջնակարգ դպրոց | Գեղարքունիք | 617 | 10555.6 | 17.11 | 11238 | 682.4 | 682.4 |
թիվ 4 դպրոց | Տավուշ | 623 | 11247.7 | 18.05 | 11322 | 74.3 | 74.3 |
թիվ 6 դպրոց | Կոտայք | 625 | 11079.3 | 17.73 | 11350 | 270.7 | 270.7 |
թիվ 5 դպրոց | Կոտայք | 633 | 12432.8 | 19.64 | 11462 | -970.8 | |
թիվ 5 դպրոց | Շիրակ | 644 | 12034.9 | 18.69 | 11616 | -418.9 | |
թիվ 2 դպրոց | Կոտայք | 648 | 11317.0 | 17.46 | 11672 | 355 | 355 |
թիվ 4 դպրոց | Սյունիք | 649 | 11102.6 | 17.11 | 11686 | 583.4 | 583.4 |
Բալահովիտ գյուղ | Կոտայք | 650 | 11095.4 | 17.07 | 11700 | 604.6 | 604.6 |
թիվ 3 դպրոց | Արմավիր | 657 | 12849.4 | 19.56 | 11798 | -1051.4 | |
թիվ 6 դպրոց | Շիրակ | 660 | 10411.6 | 15.78 | 11840 | 1428.4 | 1428.4 |
թիվ 4 դպրոց | Կոտայք | 668 | 12549.4 | 18.79 | 11952 | -597 | -597 |
թիվ 64 դպրոց | Երևան | 676 | 11618.3 | 17.19 | 12064 | 445.7 | 445.7 |
թիվ 1 դպրոց | Տավուշ | 679 | 11096.2 | 16.34 | 12106 | 1009.8 | 1009.8 |
Ջրվեժ գյուղ | Կոտայք | 693 | 12766.7 | 18.42 | 12302 | -464.7 | |
թիվ 11 դպրոց | Կոտայք | 706 | 13738.5 | 19.46 | 12484 | -1254.5 | |
թիվ 5 դպրոց | Կոտայք | 713 | 12525.1 | 17.57 | 12582 | 56.9 | 56.9 |
թիվ 43 դպրոց | Երևան | 733 | 11754.3 | 16.04 | 12862 | 1107.7 | 1107.7 |
թիվ 1 դպրոց | Վայոց ձոր | 736 | 11890.3 | 16.16 | 12904 | 1013.7 | 1013.7 |
թիվ 3 դպրոց | Կոտայք | 739 | 13282.8 | 17.97 | 12946 | -336.8 | |
Արամուս գյուղ | Կոտայք | 739 | 13179.9 | 17.83 | 12946 | -233.9 | |
թիվ 4 դպրոց | Շիրակ | 752 | 11996.5 | 15.95 | 13128 | 1131.5 | 1131.5 |
թիվ 1 դպրոց | Սյունիք | 763 | 13266.2 | 17.39 | 13282 | 15.8 | 15.8 |
թիվ 4 դպրոց | Լոռի | 771 | 11192.4 | 14.52 | 13394 | 2201.6 | 2201.6 |
թիվ 3 դպրոց | Սյունիք | 773 | 11620.4 | 15.03 | 13422 | 1801.6 | 1801.6 |
Արարատ | 784 | 12359.0 | 15.76 | 13576 | 1217 | 1217 | |
թիվ 95 դպրոց | Երևան | 793 | 11957.3 | 15.08 | 13702 | 1744.7 | 1744.7 |
թիվ 6 դպրոց | Երևան | 819 | 14166.3 | 17.30 | 14066 | -100.3 | |
թիվ 47 դպրոց | Երևան | 820 | 12694.3 | 15.48 | 14080 | 1385.7 | 1385.7 |
թիվ 1 դպրոց | Կոտայք | 821 | 15888 | 19.35 | 14094 | -1794 | |
թիվ 4 դպրոց | Կոտայք | 832 | 16116.5 | 19.37 | 14248 | -1868.5 | |
թիվ 8 դպրոց | Կոտայք | 834 | 14373.6 | 17.23 | 14276 | -97.6 | |
Բյուրեղավան | Կոտայք | 839 | 14245.7 | 14346 | 100.3 | 100.3 | |
թիվ 1 դպրոց | Սյունիք | 845 | 15166.8 | 17.95 | 14430 | -736.8 | |
թիվ 194 դպրոց | Երևան | 895 | 14222.9 | 15.89 | 15130 | 907.1 | 907.1 |
թիվ 1 դպրոց | Կոտայք | 900 | 16490.8 | 18.32 | 15200 | -1290.8 | |
թիվ 120 դպրոց | Երևան | 901 | 14973.3 | 16.62 | 15214 | 240.7 | 240.7 |
թիվ 45 դպրոց | Երևան | 904 | 14337.3 | 15.86 | 15256 | 918.7 | 918.7 |
Արարատ | 912 | 13932.0 | 15.28 | 15368 | 1436 | 1436 | |
թիվ 1 դպրոց | Կոտայք | 915 | 14348.3 | 15.68 | 15410 | 1061.7 | 1061.7 |
Գեղաշեն գյուղ | Կոտայք | 959 | 15851.1 | 16.53 | 16026 | 174.9 | 174.9 |
թիվ 47 դպրոց | Երևան | 973 | 13655.3 | 14.03 | 16222 | 2566.7 | 2566.7 |
Կարբիի միջնակարգ | Արագածոտն | 976 | 17416.0 | 17.84 | 16264 | -1152 | |
թիվ 2 դպրոց | Վայոց ձոր | 978 | 18735.6 | 19.16 | 16292 | -2443.6 | |
Առինջ գյուղ | Կոտայք | 986 | 15673 | 15.90 | 16404 | 731 | 731 |
Արարատ | 992 | 14279.0 | 14.39 | 16488 | 2209 | 2209 | |
թիվ 2 դպրոց | Կոտայք | 1013 | 16840.4 | 16.62 | 16782 | -58.4 | |
թիվ 6 դպրոց | Կոտայք | 1037 | 16487.1 | 15.90 | 17118 | 630.9 | 630.9 |
թիվ 2 դպրոց | Սյունիք | 1038 | 15145.5 | 14.59 | 17132 | 1986.5 | 1986.5 |
թիվ 1 դպրոց | Արմավիր | 1046 | 17136.6 | 16.38 | 17244 | 107.4 | 107.4 |
թիվ 68 դպրոց | Երևան | 1048 | 15350.3 | 14.65 | 17272 | 1921.7 | 1921.7 |
թիվ 60 դպրոց | Երևան | 1050 | 16721.9 | 15.93 | 17300 | 578.1 | 578.1 |
թիվ 3 դպրոց | Սյունիք | 1089 | 15704.2 | 14.42 | 17846 | 2141.8 | 2141.8 |
թիվ 119 դպրոց | Երևան | 1132 | 16578.6 | 14.65 | 18448 | 1869.4 | 1869.4 |
թիվ 1 դպրոց | Կոտայք | 1133 | 16433.6 | 14.50 | 18462 | 2028.4 | 2028.4 |
թիվ 178 դպրոց | Երևան | 1147 | 17972 | 18658 | 686 | 686 | |
թիվ 160 դպրոց | Երևան | 1202 | 18102.3 | 15.06 | 19428 | 1325.7 | 1325.7 |
թիվ 2 դպրոց | Կոտայք | 1265 | 20253.1 | 16.01 | 20310 | 56.9 | 56.9 |
թիվ 7 դպրոց | Կոտայք | 1288 | 21875.9 | 16.98 | 20632 | -1243.9 | |
թիվ 35 դպրոց | Երևան | 1342 | 18371 | 13.91 | 21388 | 2717 | 2717 |
թիվ 123 դպրոց | Երևան | 1540 | 19122 | 12.42 | 24160 | 5038 | 5038 |
թիվ 10 դպրոց | Կոտայք | 2147 | 32445.8 | 15.11 | 32658 | 212.2 | 212.2 |
Ընդամենը | 80273 | 1421242.3 | 17.71 | 1477422 | 87385.3 |
Դպրոցների փաստացի ֆինանսավորման չափաքանակների լավագույն ուղղագիծ մոտարկումն արտահայտվում է`
B=A*N+C
բանաձևով, որտեղ`
B-ն դպրոցին հատկացվելիք տարեկան գումարի չափն է,
N-ը սովորողների թիվը, իսկ
A և C գործակիցները, որոնք համապատասխանում են մեկ աշակերտի ֆինանսավորման նորմատիվին և դպրոցի պահպանման ընդհանուր ծախսին, հաշվարկվում են ռեգրեսիոն վերլուծության հիման վրա:
1999 թ. ցուցանիշների հիման վրա A և C գործակիցների համակարգչային հաշվարկը ներկայացված է ստորև` գրաֆիկով: Հաշվարկների պարզեցման նպատակով գործակիցների կլորացմամբ վերոնշյալ բանաձևը կլինի`
B=14000*N+2600,0 (հազ. դրամ):
100-ից ավելի սովորող ունեցող այն դպրոցներում, որոնց ֆինանսավորման ընթացիկ մակարդակը հավասար կամ գերազանցում է հաշվարկային չափը, պահպանվում է ընթացիկ մակարդակը: Հաշվարկայինից ցածր ընթացիկ ֆինանսավորում ունեցող դպրոցներին տրվում է լրավճար` բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Այսպիսով, 1999 թ. ցուցանիշների օրինակի վրա փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների` ըստ աշակերտների թվի, առանց տնտեսագիտական դասակարգման ուղղությունների բաշխման ֆինանսավորման չափաքանակների հաշվարկը ցույց է տալիս, որ, առաջնորդվելով նշված կարգով, լրացուցիչ անհրաժեշտ կլինի 87385.3 հազ. դրամ գումար` 1 տարվա համար:
Հաստատված է |
NN ը/կ |
|
Կոտայքի մարզ
|
|
Մարզային ենթակայության դպրոցներ |
Համայնքային ենթակայության դպրոցներ |
1. Աբովյան թիվ 1 դպրոց 2. Աբովյան թիվ 2 դպրոց 3. Աբովյան թիվ 4 դպրոց 4. Աբովյան թիվ 5 դպրոց 5. Աբովյան թիվ 6 դպրոց 6. Աբովյան թիվ 7 դպրոց 7. Աբովյան թիվ 8 դպրոց 8. Աբովյան թիվ 10 դպրոց 9. Աբովյան թիվ 11 դպրոց 10. Աբովյան թիվ 6 դպրոց 11. Աբովյան թիվ 9 դպրոց 12. Արզնիի դպրոց 13. Բյուրեղավանի թիվ 1 դպրոց 14. Բյուրեղավանի թիվ 1 դպրոց 15. Բյուրեղավանի թիվ 1 դպրոց 16. Ռադիոկայանին կից գյուղի դպրոց 17. Գողթի դպրոց 18. Գառնիի թիվ 1 դպրոց 19. Գառնիի թիվ 2 դպրոց 20. Ջրվեժի դպրոց 21. Ողջաբերդի դպրոց 22. Գեղադիրի դպրոց 23. Ձորաղբյուրի դպրոց 24. Առինջի դպրոց 25. Պտղնիի դպրոց 26. Բալահովիտի դպրոց 27. Արամուսի դպրոց 28. Կամարիսի դպրոց 29. Գեղաշենի դպրոց 30. Կոտայքի դպրոց 31. Կապուտանի դպրոց 32. Զառի դպրոց 33. Հատիսի դպրոց 34. Սևաբերդի դպրոց 35. Մայակովսկու դպրոց 36. Ակունքի դպրոց 37. Զովքի դպրոց 38. Նորագյուղի դպրոց 39. Ջրաբերդի դպրոց 40. Գառնի բանավանի դպրոց 41. Վերին Պտղնիի դպրոց 42. Նուռնուսի դպրոց 43. Գեղարդի դպրոց 44. Հացավանի դպրոց 45. Կաթնաղբյուրի դպրոց 46. Զովաշենի դպրոց |
47. Նոր Հաճնի թիվ 1 դպրոց |
Քաղաքային ենթ. դպրոցներ 87. թիվ 6 դպրոց Արագածոտնի մարզ Արարատի մարզ Արմավիրի մարզ |
Համայնքային ենթակայության Համայնքային ենթ. դպրոցներ Տավուշի մարզ |