«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2001 թվականի N 110
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը
«9021 40 000 9021 50 000 |
Լսողական ապարատներ, սրտախթանիչներ» տողից հետո լրացնել |
հետևյալ բովանդակությամբ նոր տողերով. | |
«9302 00 | Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 և 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից) |
9303 20 800-ից | Ողորկափող մեկփողանի, սպորտային, որսորդական հրացաններ` այդ թվում պահունակավոր |
9303 20 800-ից | Ողորկափող երկփողանի սպորտային և որսորդական հրացաններ |
9303 20 800-ից | Համակցված հրացան |
9303 30 000 | Ակոսափող սպորտային և որսորդական հրացան |
9303 90 000-ից | Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, որոնցում օգտագործվում են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված վառոդային փամփուշտներ |
9303 90 000-ից | Ազդանշանային հրթիռներ և այլ սարքեր՝ ազդանշանային հրթիռներ թողնելու համար, ինչպես նաև իր կառուցվածքով միայն ձայնային ազդանշան տալու համար նախատեսված զենք |
9304 00 000-ից | Աերոզոլային սարքեր (գազային բալոնիկներ), արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչներ |
9304 00 000-ից | Օդաճնշիչ և գազային զենք, որոնցում որպես նետող տարր օգտագործվում է սեղմված օդի կամ գազի էներգիան, ինչպես նաև նետողական (զսպանակավոր) զենք |
9306 10 000-ից | Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունաբերական սպանդի համար նախատեսված ատրճանակներից դուրս թռչող ձողով փամփուշտներ |
9306 21 000-ից | Կոտորակային հրացանների փամփուշտներ |
9306 29 400-ից | Կոտորակային փամփուշտների պարկուճներ |
9306 29 700-ից | Օդաճնշիչ զենքի մանրագնդակներ |
9306 29 700-ից | Որսորդական և սպորտային զենքի փամփուշտների խիցեր, խիցեր կոնտեյներներ |
9306 29 700-ից 9306 30 100-ից 9306 30 980-ից |
Մանրագնդակներ, կոտորակներ և կարտեչ (խոշոր կոտորակ) |
9306 29 700-ից 9306 30 100-ից 9306 30 300-ից 9306 30 980-ից |
Ակոսափող և ողորկափող զենքի փամփուշտների գնդակներ |
9306 30 910-ից 9306 30 930-ից |
Գազային ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ |
9306 30 910-ից 9306 30 930-ից |
Ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ |
9307 00 000-ից | Սառը զենք»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |