«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2000 թվականի N 512
քաղ. Երևան
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի` նշված օրենքով սահմանված իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |