«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2000 թվականի N 504
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների նոր կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 20-օրյա ժամկետում ձեռնարկել միջոցներ «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին համապատասխանեցնելու և ընկերությունը վերագրանցելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 110 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (ի պաշտոնե) | 318 բաժնետոմս |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե, համաձայնությամբ) |
300 բաժնետոմս |
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե) |
300 բաժնետոմս |
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ (ի պաշտոնե) |
300 բաժնետոմս |