«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2000 թվականի N 463
ՆԱԻՐԻԻ ՆԱԽԿԻՆ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված Նաիրիի նախկին շրջխորհրդի գործկոմի չորսհարկանի շենքը և գույքը անհատույց` սեփականության իրավունքով, հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին:
2. Կոտայքի մարզպետին` Եղվարդի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել նշված շենքի և գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Պատգամավորների նախկին շրջանային, Երևանի նախկին քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների շենքերի, շինությունների, տարածքների և այլ գույքի հանձնման մասին» N 502 որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |