040.0251.22.04.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 251
քաղ. Երևան
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Գրականության ու արվեստի երկերի օգտագործման հեղինակային վարձատրության համակարգի հետագա կատարելագործման և հեղինակային իրավունքների պահպանման նպատակով ու «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 41 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաև համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) երկերը և համակարգչային ծրագրերը վերարտադրելու, այդ թվում` ձայնագրման և տեսաձայնագրման միջոցով, երկերի կամ համակարգչային ծրագրերի բնօրինակները կամ վերարտադրված պատճենները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը` ապահովել`
ա) արտոնագրային համաձայնագրերի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գրականության և արվեստի երկեր օգտագործող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
բ) գրականության և արվեստի երկերի օգտագործման համար հաշվարկված և հեղինակային իրավունքների ազգային գործակալության բանկային հաշվին փոխանցված հեղինակային վարձատրության բաշխումն ու վճարումը հեղինակներին:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1968 թվականի նոյեմբերի 13-ի «Դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները արդյունաբերության մեջ օգտագործելու համար հեղինակային վարձատրության մասին» N 470 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 17-ի «Գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակման կատարման համար հեղինակային վարձատրության դրույքների մասին» N 279 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաԵՎ համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափԵՐը
NN |
Երկի տեսակը |
Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը (տոկոսներով)` տոմսերի վաճառքից գոյացած, պայմանագրային կամ երաշխավորված գումարից | |
բազմաարար | մեկ արար | ||
1 |
2 |
3 |
4 |
Բնագիր դրամատիկական երկեր | |||
1 | Արձակ պիես, այդ թվում` նաև տիկնիկային թատրոնների համար` | ||
հեղինակին |
11 | 3 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
Չափածո պիես` | |||
հեղինակին |
13 | 5 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
Բեմականացումներ | |||
2. | Հեղինակային իրավունքով չպահպանվող երկերի բեմականացում` | ||
բեմականացման հեղինակին |
6,5 | 2,5 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
թարգմանության հեղինակին |
2 | 1 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
3. | Հեղինակային իրավունքով պահպանվող երկերի բեմականացում` | ||
երկի հեղինակին |
2,5 | 1 | |
բեմականացման հեղինակին |
6,5 | 2,5 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
թարգմանության հեղինակին |
2 | 1 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
Թարգմանված դրամատիկական երկեր | |||
4. | Հեղինակային իրավունքով չպահպանվող պիեսների թարգմանություններ` | ||
արձակ` | |||
թարգմանության հեղինակին |
5 | 2 | |
միջակա թարգմանության հեղինակին1 |
2 | 1 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
չափածո` | |||
թարգմանության հեղինակին |
6 | 2 | |
միջակա թարգմանության հեղինակին |
2 | 1 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
5. | Հեղինակային իրավունքով պահպանվող պիեսների թարգմանություններ` | ||
արձակ` | |||
պիեսի հեղինակին |
4 | 1 | |
թարգմանության հեղինակին |
5 | 2 | |
միջակա թարգմանության հեղինակին |
2 | 1 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
չափածո` | |||
պիեսի հեղինակին |
5 | 2 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
թարգմանության հեղինակին |
6 | 2 | |
միջակա թարգմանության հեղինակին |
2 | 1 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
6. | Հեղինակային իրավունքով պահպանվող բեմականացումների թարգմանություններ` | ||
բեմականացման հեղինակին |
6,5 | 2,5 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
բեմականացման թարգմանության հեղինակին |
5 | 2 | |
երկի հեղինակին |
2,5 | 1 | |
երկի թարգմանության հեղինակին |
2 |
1 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
Երաժշտադրամատիկական երկեր | |||
7. | Օպերա` | ||
երաժշտության հեղինակին |
10,5 | 4 | |
լիբրետոյի հեղինակին |
5 | 2 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
պարերը բեմադրողին |
1 | 0,5 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
8. | Օպերա` լիբրետոյի թարգմանության դեպքում` | ||
երաժշտության հեղինակին |
10,5 | 4 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
լիբրետոյի հեղինակին |
5 | 2 | |
լիբրետոյի թարգմանության հեղինակին |
1,5 | 0,5 | |
լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին |
0,5 | 0,3 | |
պարերը բեմադրողին |
1 | 0,5 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
9. | Բալետ` | ||
երաժշտության հեղինակին |
3 | 3 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
լիբրետոյի հեղինակին |
4 | 1 | |
պարերը բեմադրողին |
1 | 0,5 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
10. | Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ` | ||
երաժշտության հեղինակին |
5,5 | 2 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
պիեսի հեղինակին |
5 | 2 | |
պարերը բեմադրողին |
1 | 0,5 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստների ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
11. | Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ` տեքստի թարգմանության դեպքում` | ||
երաժշտության հեղինակին |
5,5 | 2 | |
բեմադրող ռեժիսորին |
4 | 2 | |
պիեսի հեղինակին |
5 | 2 | |
պիեսի թարգմանության հեղինակին |
1,5 | 0,5 | |
պիեսի միջակա թարգմանության հեղինակին |
1 | 0,5 | |
պարերը բեմադրողին |
1 | 0,5 | |
բեմադրող նկարչին |
3 | 1,5 | |
զգեստները ձևավորող նկարչին |
1 | 0,5 | |
12. |
Դրամատիկական երկն ուղեկցող երաժշտություն |
1` երաժշտությամբ ուղեկցվողյուրաքանչյուր արարի համար | |
Համերգային, էստրադային, պարային, կրկեսային ծրագրեր | |||
13. | Սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային և ժողովրդական գործիքների համար գրված երկերից կազմված համերգ | 7` ամբողջ ծրագրի համար | |
14. | Համերգներ` կազմված այլ երկերից, բացի սույն հավելվածի 13-րդ կետում նշվածներից, այդ թվում` թատերականացված, էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ, պարահանդեսներ, վարիետե ծրագրեր և այլն | 5` ամբողջ ծրագրի համար | |
15. | Կրկեսային ծրագիր | 1` ամբողջ ծրագրի համար | |
16. | Կրկեսային ծրագրում մնջախաղի, հրավառության, բալետի կատարման համար, որոնք զբաղեցնում են մեկ ինքնուրույն բաժին | 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ սույն հավելվածի 15-րդ կետով հաշվեգրվածից | |
17. | Կրկեսային ծրագրում սյուժետային ատրակցիոնի կատարման համար, որն զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին | 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ սույն հավելվածի 15-րդ կետով հաշվեգրվածից | |
18. | Ինքնուրույն երաժշտության կատարման համար, որը հատուկ գրվել է կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, ատրակցիոնի համար և զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին | 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ այդ ծրագրերի կատարման համար արվող հաշվեգրումներից | |
19. | Պարահրապարակներում, դիսկոսրահներում, ակումբներում, բարերում, սրճարաններում, ռեստորաններում, հանրային սննդի այլ վայրերում վճարովի մուտքի դեպքում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերը ինչպես արտիստ-կատարողների, այնպես էլ ձայնագրությունների կատարման դեպքում | 5` ամբողջ ծրագրի համար | |
20. | Զանգվածային հրապարակներում2 կատարվող թատերականացված, էստրադային, կրկեսային ներկայացումների ու համերգների համար և մարզական մրցումները, մարզիկների ցուցադրական ելույթները, նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող` տեքստով կամ առանց տեքստի երաժշտության համար` վճարովի մուտքի դեպքում | 2` ամբողջ ծրագրի համար | |
21. | Միջանցիկ սյուժեներով թատերականացված, էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ | 6` ամբողջ ծրագրի համար | |
22. | Տեսալսողական երկերը (կինո, հեռուստաֆիլմեր և այլն) կինոթատրոններում, տեսասրահներում, հասարակական այլ վայրերում ցուցադրելիս տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերի կատարման համար` | ||
վճարովի մուտքի դեպքում |
3` ամբողջ ծրագրի համար | ||
անվճար մուտքի դեպքում |
1` օգտագործողի հիմնական գործունեությունից ստացված համախառն եկամտից | ||
23. | Կինոթատրոններում, սրճարաններում, ռեստորաններում, բարերում, ցուցահանդեսներում, այլ վայրերում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերի կատարման համար` | ||
անվճար մուտքի դեպքում` |
|||
ա) արտիստ-կատարողների կողմից կատարվելիս |
5` կատարողների վարձատրության գումարից | ||
բ) ձայնագրություններով կատարելու դեպքում |
1` օգտագործողի հիմնական գործունեությունից ստացված համախառն եկամտից | ||
24. | Հրապարակված երկերը եթերային հաղորդումներում (ռադիո, հեռուստատեսություն) կատարելու համար | 2` օգտագործողի համախառն եկամտից | |
25. | Հրապարակված երկերը մալուխային հեռուստատեսության հաղորդումներում կատարելու համար | 5` օգտագործողի համախառն եկամտից |
Ծանոթագրություն: |
Երկերի հրապարակային կատարման համար հեղինակային վարձատրության վճարողներ են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում կամ կազմակերպում են երկերի հրապարակային կատարումները, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով նախատեսված դեպքերի: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 2 |
Երկերը ԵՎ համակարգչային ծրագրերը վերարտադրելու, այդ թվում` ձայնագրման ԵՎ տեսաձայնագրման միջոցով, երկերի կամ համակարգչային ծրագրերի բնօրինակները կամ վերարտադրված պատճենՆերը վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը
NN |
Երկի կամ համակարգչային ծրագրի |
Հեղինակային վարձատրության նվազագույն |
1. | Երկի և համակարգչային ծրագրի վերարտադրություն, այդ թվում` ձայնագրման և տեսաձայնագրման միջոցով` դրանք արդյունաբերական եղանակով պատրաստելու դեպքում | 10` յուրաքանչյուր պատրաստված պատճենի բացթողման գնից, անկախ նյութակիրների վրա գրանցված երկերի կամ համակարգչային ծրագրերի քանակից |
2. | Երկի և համակարգչային ծրագրի վերարտադրության եզակի պատճենների պատրաստում` անհատական պատվերով | 10` եզակի պատճենների պատրաստումից ստացված եկամտից |
3. | Երկի կամ համակարգչային ծրագրի բնօրինակը կամ վերարտադրված պատճենը վարձույթով տալը | 6` երկի կամ համակարգչային ծրագրի բնօրինակը կամ վերարտադրված պատճենը յուրաքանչյուր անգամ վարձույթով տալուց ստացված եկամտից |
Ծանոթագրություն: |
Հեղինակային վարձատրության վճարողներն են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են երկերի և (կամ) համակարգչային ծրագրերի վերարտադրություն, երկի և (կամ) համակարգչային ծրագրի բնօրինակը կամ վերարտադրված պատճենը տալիս են վարձույթով, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18 հոդվածներով նախատեսված դեպքերի: |
________
1 Բնագրից այլ լեզվի և այդ լեզվից հայերենի թարգմանության դեպքում այլ լեզվի թարգմանության հեղինակը համարվում է միջակա թարգմանության հեղինակ:
2 Զանգվածային հրապարակներն են համարվում 3000-ից ավելի տեղ ունեցող փակ ու բաց հրապարակները: Հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ չունեցող հրապարակները հավասարեցվում են զանգվածային հրապարակներին, եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս:
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 3 |
Կերպարվեստի ԵՎ դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը
NN |
Կերպարվեստի գործերի տեսակները |
Հեղինակային վարձատրության նվազագույն |
1 |
2 |
3 |
1. | Քանդակագործական երկեր` փոքրաքանակ վերարտադրություն` | |
մինչև 50 օրինակ |
6 | |
51-200 օրինակ |
4 | |
զանգվածային վերարտադրություն` |
||
200-ից ավելի |
2,5 | |
2. | Կերպարվեստի երկերի, այդ թվում` լուսանկարչական, ընդօրինակումն արդյունաբերական արտադրանքների վրա (հուշանվերներ, անձնապիտո առարկաներ, տեքստիլ ու տրիկոտաժե արտադրանք և այլն) | 1 |
3. | Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր` | |
ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական նշանակության երկեր, ինչպես նաև դեկորատիվ և հուշանվերային փոքր ու հասարակ գործածական իրեր, արդուզարդի առարկաներ |
5 | |
բ) դեկորատիվ-կիրառական բնույթի` գործնական նշանակության առարկաներ(պատյան, փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա) սրվակներ և այլ) |
1,5 | |
գ) ջուլհակագործական արտադրանք (սփռոցներ, ծածկոցներ, սրբիչներ և այլն) |
9 | |
դ) գործվածքներ |
3` գծամետրի բացթողման գնից | |
ե) տրիկոտաժե և գործած արտադրանք (հագուստ, ժանյակ, թակալակար ասեղնագործություն, կոշիկ) |
6 | |
զ) կահույք |
1,5 | |
է) խաղալիքներ |
5 | |
ը) զարդեր, այդ թվում` ոսկերչական իրեր` |
||
ոչ թանկարժեք նյութերից |
1,5 | |
թանկարժեք նյութերից |
0,5 | |
թ) պաստառ, մոմլաթ և այլն |
1,5` գծամետրի, կտորի բացթողման գնից | |
ժ) գորգագործական արտադրանք` |
||
մեքենայական աշխատանքի |
1,5 | |
ձեռքի աշխատանքի |
5 | |
ժա) տեքստիլ-գալանտերեա |
9 |
Ծանոթագրություն: |
Հեղինակային վարձատրության վճարողներն են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են կերպարվեստի և (կամ) դեկորատիվ- կիրառական արվեստի գործերի վերարտադրությունը արդյունաբերության մեջ, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18 հոդվածներով նախատեսված դեպքերի: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |