«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2000 թվականի N 648
քաղ. Երևան
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 3-րդ կետին, 15 հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին և «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 14-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության եՎ համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու
1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդն ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` Հայպետստանդարտ):
2. Հայպետստանդարտը`
ա) կազմավորում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի տեղեկատվական պաշարները.
բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան կազմակերպում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի պահումը և իրականացնում դրանց հաշվառումն ու վարումը.
գ) տեղեկատվություն է տրամադրում ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային, ինչպես նաև այլ պետությունների ազգային կազմակերպություններին.
դ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդից օգտվողներին ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ և նորմատիվ փաստաթղթերով.
ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը համալրելու նպատակով համագործակցում է ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային ու այլ պետությունների ազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ:
3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը համալրվում է`
ա) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման բնագավառներին վերաբերող իրավական ու գերատեսչական նորմատիվ ակտերով (տեխնիկական կանոնակարգերով),
բ) ազգային ստանդարտներով,
գ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչներով,
դ) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման բնագավառների միջազգային, տարածաշրջանային, միջպետական համաձայնագրերով, կանոնակարգերով, հրահանգներով, մեթոդական ցուցումներով, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտներով, ստանդարտների նախագծերով և այլ պետությունների ազգային ստանդարտներով,
ե) տեխնիկական պայմաններով,
զ) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման համակարգերով սահմանված կանոններով ու այլ փաստաթղթերով:
4. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդում առկա փաստաթղթերի (բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի) մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է Հայպետստանդարտը` իր տեղեկատվական հրատարակությունների միջոցով:
Տեխնիկական կանոնակարգերի մասին տեղեկատվությունն ապահովվում է Հայպետստանդարտի տեխնիկական կանոնակարգերի տեղեկատուներով, իսկ դրանց պաշտոնական հրատարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայպետստանդարտն իր հարցման կենտրոնի միջոցով ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններին է տրամադրում տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության հավաստման կանոնների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների մասին տեղեկատվությունը: