ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
26 հունվարի 2009 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածի 2-րդ մասի պահանջները և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների:
Ելնելով վերը շարադրվածից` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող փաստաթղթերը (լիցենզիաներ, օգտագործման իրավունքներ, թույլտվություններ, հաշիվ-ապրանքագրեր և այլն) ապրանքներ չեն համարվում և ենթակա չեն մաքսային ձևակերպումների:
Նախագահ՝ | Գ. Խաչատրյան |
