«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1998 թվականի N 483
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 149 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Համայնքների տնտեսություններին և բնակչությանը տարերային աղետների հետևանքով հասցված վնասի դիմաց միանվագ օգնություն ցույց տալու մասին» N 149 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «Սյունիքի մարզպետարանին» բառերը փոխարինել «Գորիսի քաղաքապետարանին» բառերով.
բ) որոշման 3-րդ կետից հանել «Սյունիքի» բառը և կետը «Գեղարքունիքի մարզպետարաններին» բառերից հետո լրացնել «ու Գորիսի քաղաքապետին» բառերով.
գ) որոշման 4-րդ կետը «մարզպետարաններին» բառից հետո լրացնել «և Գորիսի քաղաքապետարանին» բառերով.
դ) որոշման 5-րդ կետը «համապատասխան մարզպետների» բառերից հետո լրացնել «և Գորիսի քաղաքապետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |