«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1999 թվականի N 729
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 740 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման բարեփոխումների մասին» N 740 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7-ի որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման`
2, 3, 5 և 6 կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» ու «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերով.
6-րդ կետի «ա» ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով.
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ելնելով կազմակերպական-իրավական ձևից, պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել և ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների լրամշակված ձևերի, ինչպես նաև վերջիններիս չհակասող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, սկսած`
ա) 2000 թվականի հունվարի 1-ից` բաց բաժնետիրական ընկերությունների և 50 ու ավելի տոկոս պետական մասնակցություն ունեցող փակ բաժնետիրական ընկերությունները.
բ) 2001 թվականի հունվարի 1-ից` սույն կետի «ա» ենթակետում չնշված փակ բաժնետիրական ընկերությունները.
գ) 2002 թվականի հունվարի 1-ից` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված կազմակերպությունները:
Սահմանել, որ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցնել 2000 թվականի հունվարի 1-ից, իսկ «գ» ենթակետում նշվածները` կամ 2000 թվականի հունվարի 1-ից, կամ 2001 թվականի հունվարի 1-ից».
բ) որոշման N 1 հավելվածից հանել «ՀՀՀՀՍ 3 «Կազմակերպության ծախսումների և ծախսերի կազմը» բառերը.
գ) որոշման N 2 հավելվածից հանել «Հայգազարդ» ՓԲԸ» և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |