«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1999 թվականի N 664
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 353 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1999 թվականի մարտի 22-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Սպիտակ քաղաքի երկրաշարժի տասնամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցույց տալու մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության կարգով տրամադրված 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարն առնչություն չունի նախկին ԽՍՀՄ Արտտնտբանկում սառեցված միջոցների ապասառեցման հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ տրամադրված մարդասիրական օգնության օգտագործման ուղղությունների մասին» N 353 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվի միջոցների կառավարումից ստացված գումարների հաշվին, որպես երրորդ անձ, առաջնահերթ կարգով մարել «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերության, «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները` 282,946,44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` նշված գումարը ձևակերպելով որպես «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերությանը մեկ տարի ժամկետով և տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով տրամադրված բյուջետային վարկ, իսկ 52,299,41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը փոխանցված պարտքի մարմանը».
բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |