Գլխավոր տեղեկություն
Номер
N 158
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Дата вступления в силу
09.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1998 թվականի N 158
քաղ. Երևան

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել աղետի գոտում անհատական բնակարանային շինարարության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված` պետական աջակցության միջոցների բաշխումն ըստ մարզերի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետների հետ համատեղ անհատական բնակարանային շինարարության համար նախատեսված պետական աջակցության միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմանը համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:  

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 9-ի N 158 որոշմամբ

 

 

 

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

N/N
ը/կ
Անվանումը Գումարի չափը  (մլն. դրամ)
1. Աղետի գոտում կապիտալ շինարարության գծով նախատեսված անհատական բնակարանային շինարարության պետական աջակցություն* 236
  այդ թվում`  
  Շիրակի մարզ

 80

  Լոռու մարզ

60

  Տավուշի մարզ

60

2. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին 1988 թվականի երկրաշարժի գոտում անհատական բնակարանային շինարարության պետական աջակցություն 300
  այդ թվում`  
  Շիրակի մարզ

120

  Լոռու մարզ

90

  Տավուշի մարզ

90

  Ընդամենը

 536

_______

* 36 մլն. դրամ նախատեսվում է հատկացնել 1997 թվականին Գյումրիի քաղաքին նախատեսված, բայց չտրամադրված վարկի դիմաց: