040.01.33.05.03.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1999 թվականի N 133
քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու «Երևանի օպտիկաֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը և Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին` օբյեկտի շինարարությունը համայնքի բարեգործական հիմնադրամի հաշվին սահմանված կարգով իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |