Գլխավոր տեղեկություն
Номер
N 213
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
14.03.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
14.03.1991
Дата вступления в силу
14.03.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 1991 թվականի N 213

քաղ. Երևան

 

ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՉԲՆԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՆՎՈՐ-ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՂ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Գյուղատնտեսության մասնագետներին վերապահված իրավունքը տարածել տվյալ բնակավայրում չբնակվող, սակայն այդ բնակավայրի տնտեսությունում հինգ և ավելի տարիներ աշխատող բանվոր-ծառայողների վրա, եթե նրանք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:

Այդ կատեգորիայի աշխատողներին իրավունք է տրվում հինգ տարի պահպանելու այն բնակարանը, որում նրանք բնակվում են, մինչև տվյալ բնակավայրում սեփական տուն կառուցելը:

Սույն իրավունքը տարածել նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող տվյալ բնակավայրի նախկին բնակիչների և այն քաղաքացիների վրա, որոնք սահմանված կարգով օգտվելու են հողի սեփականության իրավունքից:

2. Հինգ տարվա ընթացքում քաղաքացու և նրա ընտանիքի գյուղ չտեղափոխվելու և չգրանցվելու դեպքում իրավունք վերապահել ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` օտարել հողամասը, իսկ սեփականատիրոջը` վաճառել հողամասում կառուցած շինությունները գյուղի այն բնակիչներին, որոնց հատկացված է այդ հողամասը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ