ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
3 նոյեմբերի 2010 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի փախստականների հարցերի բաժնի պետի զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի վկայական ունեցող այն անձինք, ովքեր ծնվել են 1988 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կամ 1983-1988 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական չեն ճանաչվում, ուստի նրանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ չի կարող տրվել։
Ծառայության պետ |
Գ. Եգանյան |