Գլխավոր տեղեկություն
Номер
N 443
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.10.29/24
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.1997
Дата вступления в силу
08.11.1997

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 1997 թ. N 443
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 108 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» N 108 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վարձակալության տրվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարը սահմանել տվյալ հողատեսքի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկի գումարից ոչ պակաս` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը».

բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարձակալական վճարը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված կանխավճարը (տարեկան կտրվածքով նախատեսված վարձավճարի 10 տոկոսի չափով) վճարվում է վարձակալական պայմանագրի կնքման պահից:

Վարձակալական վճարը, այդ թվում` նաև կանխավճարը, սահմանված ժամկետում համապատասխան բյուջե չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով».

գ) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման համար վարձակալական վճարի հաշվարկման, վճարման և դրանց նկատմամբ վերահսկողության կարգը (կցվում է):

Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մարզպետների վրա».

դ) որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի ձևում`

2-րդ կետից հանել «բնամթերային կամ խառը» բառերը.

5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պայմանագրով սահմանված ժամկետում համապատասխան բյուջե վճարել տարեկան կտրվածքով հաշվարկված վարձակալական վճարը, այդ թվում` 10 տոկոս կանխավճարը` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը».

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Յուրաքանչյուր տարվա համար կանխավճարային ձևով համապատասխան բյուջե վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, եթե վարձակալության պայմանագրի կնքման օրվանից երկու ամսվա ընթացքում կողմերի միջև հողը վերադարձնելու վերաբերյալ համաձայնություն չի կայացվել:

Տվյալ տարվա համար կանխավճարային ձևով համապատասխան բյուջե վճարված գումարները վերադարձվում են, եթե վարձատուի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարվելու պատճառով լուծվել է վարձակալության պայմանագիրը».

9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վարձակալական վճարը, այդ թվում` նաև կանխավճարը, սահմանված ժամկետում համապատասխան բյուջե չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թ.
հոկտեմբերի 16-ի N 443 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի (այսուհետև` հողեր) վարձակալության համար վարձակալական վարձ վճարող են հանդիսանում վարձակալները` համաձայն գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` վարձատուներ) ու քաղաքացիների, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետև` վարձակալներ) միջև կնքված պայմանագրի:

2. Վարձակալական վճարը հաշվարկվում ու վճարվում է վարձակալության պայմանագրի և սույն կարգի դրույթների համաձայն:

Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վարձակալական վճարի մուծման վերջին ժամկետ է հանդիսանում պայմանագրի կնքման համապատասխան օրը:

3. Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո վարձակալները պայմանագրի կնքման օրվանից յուրաքանչյուր տարվա համար մեկ ամսվա ընթացքում հաշվարկում և համապատասխան բյուջե են վճարում կանխավճար` տարեկան վարձակալական վճարի 10 տոկոսի չափով` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը.

օրինակ 1. 1996 թվականի հոկտեմբերի 1-ին գյուղացիական տնտեսության հետ կնքվել է վարձակալության պայմանագիր` 10000 դրամ գումարով, մեկ տարի ժամկետով: Այդ դեպքում գյուղացիական տնտեսությունը մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը պետք է համապատասխան բյուջե վճարի 1000 դրամ կանխավճար, իսկ մնացած 9000 դրամը` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը.

օրինակ 2. Գյուղացիական տնտեսության հետ 1996 թվականի հոկտեմբերի 1-ին կնքվել է վարձակալության պայմանագիր` 50000 դրամ գումարով, 5 տարի ժամկետով (յուրաքանչյուր տարվա համար` 10000 դրամ գումարով), միաժամանակ 1998 թվականի համար կիրառվել է 1,5 ինդեքսավորման գործակից: Տվյալ դեպքում կանխավճարը կհաշվարկվի և համապատասխան բյուջե կվճարվի հետևյալ ժամկետներում`

 

մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը 50000 : 5 x 10 % = 1000 դրամ

1997 թվականի նոյեմբերի 1-ը 50000 : 5 x 10 % = 1000 դրամ

1998 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

1999 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

2000 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ:

 

Վարձավճարի մնացած մասը կհաշվարկվի և համապատասխան բյուջե կվճարվի հետևյալ ժամկետներում`

 

մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 : 5 - 1000 = 9000 դրամ

1998 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1000 = 14000 դրամ

1999 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ

2000 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ

2001 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ:

 

4. Հողի վարձակալական վճարի գումարների (այդ թվում` նաև կանխավճարի ձևով) վճարումը կախված չէ վճարողի տնտեսական գործունեության արդյունքից:

5. Վարձատուները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տեղեկություններ կնքված վարձակալության պայմանագրերի և գանձված գումարների վերաբերյալ` համաձայն հավելվածի:

6. Վարձատուն պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից իրականացվող ստուգումների համար, կատարել ստուգում (ուսումնասիրություն) իրականացնող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

II. ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:

8. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները վարձավճարների գանձման վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ (մասնակից դարձնելով նաև ագրարային պետական տեսչության մասնագետներին) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների աշխատակիցները տեղերում կատարում են ուսումնասիրություններ` առանց վարձակալության պայմանագրի կնքման հողօգտագործումը պարզելու նպատակով և կազմում համապատասխան արձանագրություն: Առանց վարձակալության պայմանագրի կնքման հողօգտագործում արձանագրելու դեպքում գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների աշխատողները վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման գործում պարտավոր են պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և չխոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ
ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ և ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ
Ձեռ-
նար-
կու-
թյան,
կազ-
մա-
կեր-
պու-
թյան
ան-
վա-
նումը,
քա-
ղա-քա-
ցու
անու-
նը,
ազ-
գա-
նունը
Վճար-
ման
ձևը
(դրա-
մա-
կան)
Վար-
ձա-
կա-
լու-
թյան
ժամ-
կետը
(տա-
րի)
Պայ-
մա-
նա-
գրի
կընք-
ման
ամ-
սա-
թիվը
Հողերի
գնա-
հատ-
ման
խըմ-
բերը
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ    ԱՅԼ ՀՈՂԱ-
ՏԵՍՔԵՐ
 
Հաշ-
վարկ-
ված
գու-
մարը
(հազ.
դրամ)
վճար-ված
գու-
մարը
(հազ.
դրամ)
Վճար-
ման
ամ-
սա-
թիվը
ՎԱՐԵԼԱՀՈՂ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ հո-
ղա-
տա-
րածք
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
ջրովի անջրդի խաղող հնդավոր կորիզավոր խոտհարք արոտ
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
հո-
ղա-
տա-
րած-
քը
(հա)
վճար-վող
գու-
մարը
(հազ.
դրամ)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

 

 

 

                                                       

 

Կ.Տ. 

_____________________
(ստորագրություն)

___  _____________ 199 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան