040.0703.11.11.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 703
քաղ. Երևան
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:
2. Բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
լուծարման ենթակա բաժնետիրական ընկերությունների
Թալինի «Արտին» ՓԲԸ
Նոյեմբերյանի «Ելակ» ՓԲԸ
Վանաձորի «Քվանտ» ՓԲԸ
«Հրազդանի հացի գործարան» ՊՓԲԸ
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
բաժնետիրական ընկերությունների լուծարքային հանձնաժողովի
Ա. Մարկոսյան | - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Ասլիկյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ա. Հայրապետյան | - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ | |
Ռ. Սարգսյան | - Սյունիքի մարզպետարանի վարչության պետ | |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ | |
Ա. Պետրոսյան | - Լոռու մարզպետարանի վարչության պետ |