«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1999 թվական N 213
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» N 42 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի N 591 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 3 հավելվածը լրացնել «Մամիկոնյանց փողոց, N 54 վարչական շենք» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության և Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի հետ իրականացնել նշված շենքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |