«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 1999 թվականի N 157
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 246 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 18 հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 246 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) որոշման վերնագրում «14 և 18 հոդվածների» և նախաբանում «14 և 18 հոդվածներին» բառերը համապատասխանաբար փոխարինել «14, 18 և 21 հոդվածների» և «14, 18 և 21 հոդվածներին» բառերով.
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով.
«11. Հայաստանի Հանրապետության պետական արխիվին հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987 թվականների ժամանակաշրջանի փաստաթղթերի օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության հաստատած` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցված կարգով»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |