«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 ՄԱՐՏԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 1997 թվականի N 53
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՐՄԵՐ» ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի համայնքի խնդրանքն ու Սյունիքի մարզպետի միջնորդությունը Հարթաշեն գյուղում գործող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմայի Զանգեզուրի սերմնաբուծական դուստր ձեռնարկության հողի և գույքի սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գործող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմայի Զանգեզուրի սերմնաբուծական դուստր ձեռնարկությունում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի և գույքի սեփականաշնորհում` մշտական օգտագործման նպատակով նշված դուստր ձեռնարկությանը հատկացնելով 255,5 հեկտար հող, որից 244 հեկտարը` վարելահող (80 հեկտարը` ջրովի), 10,1 հեկտարը` արոտ, 1,4 հեկտարը` անօգտագործելի, և դրա հետագա գործունեության համար անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ:
2. Հաստատել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափերը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափերը հաշվարկվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում 1995 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.
բ) Հարթաշեն գյուղի հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1997 թվականի սեպտեմբերի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1997 թվականի սեպտեմբերի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Հարթաշեն գյուղի քաղաքացիներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԵՐԸ
NN
|
Համայնքի և |
Հողերի գնահատման խմբերը |
Վարելահող
|
Բազմամյա տնկարկներ
|
Բնական կերահանդակներ
| |||||||||||||
|
|
|
ջրովի |
անջրդի |
հնդավոր |
կորիզավոր |
գյուղամերձ |
հեռագնաց | ||||||||||
խոտհարք | արոտ | խոտհարք | արոտ | |||||||||||||||
|
|
|
տա- |
հա- |
տա- |
հա- |
տա- |
հա- |
տա- |
հա- |
տա- |
հա- |
տա- |
հա- |
տա- |
հա- |
տա- |
հա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
1. | Հարթաշեն (Զանգեզուր- Սյունիքի) |
1 2 3 4 5 |
- - 239,4 53,1 7,5 |
- - 26,8 25,3 17,2 |
- 164,7 170,1 91,1 31,2 |
- 17,8 14,9 12,1 6,3 |
- - - 32,1 - |
- - - 31,6 - |
- - - 13,9 - |
- - - 25,0 - |
- - - 19,0 - |
- - - 7,2 - |
- - - 460,0 157,0 |
- - - 5,8 1,9 |
- - - - 199,0 |
- - - - 2,4 |
- - - 303,0 958,0 |
- - - 5,8 1,9 |
2. | Հարթաշեն (Զանգեզուր- Որոտանի) |
1 2 3 4 5 |
- - - - - |
- - - - - |
- - 98,4 21,0 3,5 |
- - 16,7 12,1 6,9 |
- - - - - |
- - - - - |
- - - - - |
- - - - - |
- - - - - |
- - - - - |
- - - - 232,0 |
- - - - 3,5 |
- - - - - |
- - - - - |
- - - - - |
- - - - - |