«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1996 թվականի N 381
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» հանրապետական միավորումը, «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն և «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն մեկ տարի ժամկետով` 1996 թվականի հունվարի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, ազատել ընդհանուր օգտագործման պետական սեփականություն հանդիսացող ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղու և մետրոպոլիտենի ուղիների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:
2. «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն մեկ տարի ժամկետով` 1996 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1997 թվականի նոյեմբերի 1-ը, ազատել մետրոպոլիտենի գործունեությունն ապահովող արտադրական, ինժեներատեխնիկական կառույցների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |