040.0029.26.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
26 հունվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 1998 թվականի N 29
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության` գործող օրենսդրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունն ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 257 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող առաջարկություններ` նախարարության և վարչությունների կանոնադրություններում և կառուցվածքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |