«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 1998 թվականի N 612
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի N 38 և 1996 թվականի մայիսի 10-ի N 277 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 486 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ավելացնել 673,4 հազ. դրամի չափով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերը պակասեցնել 197,2 հազ. դրամի չափով` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
Գումարը | |
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
|
Այդ թվում` | |
1. Աշխատողների աշխատավարձ | 318,7 |
2. Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը | 102,0 |
այդ թվում` | |
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին | 102,0 |
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը` ընդամենը | 252,7 |
այդ թվում` | |
ա) ապրանքների ձեռքբերում` ընդամենը | 59,6 |
նույն թվում` | |
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր սննդամթերք |
59,6 - |
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 97,7 |
գ) տրանսպորտային ծառայությունների վճար | - |
դ) կապի ծառայությունների վճար | 95,4 |
ե) կոմունալ ծառայությունների վճար | - |
այդ թվում` | |
էլեկտրաէներգիայի ծախսեր | - |
վառելիքի և ջեռուցման ծախսեր | - |
ջրամատակարարման և կոյուղու ծախսեր | - |
զ) այլ ծախսեր | |
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |
|
այդ թվում` | |
- | |
կապիտալ նորոգում | |
Ընդամենը` | 673,4 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի պակասեցումն ըստ տնտեսագիտական դասակարգման
Գումարը | |
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
|
Այդ թվում` | |
1. Աշխատողների աշխատավարձ | 51,9 |
2. Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը | 16,6 |
այդ թվում` | |
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին | 16,6 |
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը` ընդամենը | 128,7 |
այդ թվում` | |
ա) ապրանքների ձեռքբերում` ընդամենը | 39,8 |
նույն թվում` | |
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր սննդամթերք |
39,8 - |
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 43,2 |
գ) տրանսպորտային ծառայությունների վճար | - |
դ) կապի ծառայությունների վճար | 30,9 |
ե) կոմունալ ծառայությունների վճար | 14,8 |
այդ թվում` | |
էլեկտրաէներգիայի ծախսեր | 9,2 |
վառելիքի և ջեռուցման ծախսեր | 5,5 |
ջրամատակարարման և կոյուղու ծախսեր | 0,1 |
զ) այլ ծախսեր | - |
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |
|
այդ թվում` | |
կապիտալ նորոգում | |
- | |
Ընդամենը` | 197,2 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |