ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 507
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի առանձին տեսակները գույքահարկից ազատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում (ցանկը կցվում է) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետով սահմանված հարկման ենթակա օբյեկտները 1995-1996 թվականներին ազատել գույքահարկից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՀՀ սահմանամերձ այն բնակավայրերի, որտեղ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ԵՎ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետով սահմանված հարկման ենթակա օբյեկտները 1995-1996 թվականներին ազատվում են գույքահարկից
Սահմանամերձ շրջանի |
Բնակավայրի |
1 |
2 |
Նոյեմբերյանի | Դովեղ գ. Ոսկեպար գ. Բարեկամավան գ. Կողբ գ. |
Տավուշի |
Այգեպար գ. Ներքին Կարմիրաղբյուր գ. Չինարի գ. Մոսեսգեղ գ. Կոթի գ.Բերդավան գ. Պառավաքար գ. Այգեձոր գ. Չորաթան գ. Այգեհովիտ գ. Սարիգյուղ գ. Կայան գ. |
Իջևանի | Կիրանց գ. Բերքաբեր գ. Վազաշեն գ. Ծաղկավան գ. |
Կրասնոսելսկի | Արծվաշեն գ. Վահան գ. Ճամբարակ գ. |
Վարդենիսի | Դարանակ գ. Գեղամասար գ. Ավազան գ. Արփունք գ. Կուտական գ. Թթուջուր գ. Արտանիշ գ. Ջիլ գ. Սոթք գ. Ծափաթաղ գ. Փամբակ գ. Երասխ ավ. |
Արարատի | Արմաշ գ. Սևակավան գ. Զանգակատուն գ. |
Եղեգնաձորի | Խաչիկ գ. |
Վայքի | Խնձորուտ գ. Նոր Ազնաբերդ գ. Բարձրունի գ. Սերս գ. |
Սիսիանի | Շաղատ գ. Մուցք գ. |
Գորիսի | Կոռնիձոր գ. Տեղ գ. Խնկածախ գ. Խոզնավար գ. Խնձորեսկ գ. Ներքին Խնձորեսկ գ Արավուս գ. |
Կապանի |
Դավիթ-Բեկ գ. |
Մեղրու | Նյուվադի գ. Որոտան գ. Շուռնուխ գ. Բարձրավան գ. Վաղատուր գ. Հարթաշեն գ. Կաղնուտ գ. Ճակատեն գ. Շիկահող գ. Կուրիս գ. Գուդեմնիս գ. Վահրավար գ. Լեհվազ գ. Շվանիձոր գ. |
(լրաց. 05.03.96 N 72 որոշում)