«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1997 թվականի N 572
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ԴԻՊԼՈՄԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց ստեղծելու մասին» N 240 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի կանոնադրության 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Ուսումնաաշխատանքային փուլերը, ընթացիկ քննություններն ու ստուգարքները և ավարտական քննությունները հանձնած, ինչպես նաև ավարտական աշխատանքը հաջողությամբ պաշտպանած ունկնդիրներն ստանում են դպրոցի դիպլոմ, որի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիպլոմը տրվում է որակավորման պետական քննական հանձնաժողովի որոշմամբ»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի դիպլոմի նմուշը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 10-ից:
Հաստատված է |
Ն Մ ՈՒ Շ
|
Դ Ի Պ Լ Ո Մ
Որակավորման պետական քննական
|