«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1998 թվականի N 511
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրած պարենային ցորենի աճուրդային կարգով իրացումն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «210» թիվը փոխարինել «201» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |