«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«22» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 1996 թվականի N 65
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 269 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնք Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 13-ի «Հայկական ԽՍՀ-ում անհատական բնակարանային շինարարության կանոնադրության և անհատական կառուցողների ընկերությունների օրինակելի կանոնադրության մասին» N 269 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ-ում անհատական բնակարանային շինարարության կանոնադրության 7-րդ կետով նախատեսված դեպքում սկսել և մինչև սույն որոշման ընդունումը չեն ավարտել բնակելի տների կառուցումը, ազատվում են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորություններից:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 13-ի N 269 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ-ում անհատական բնակարանային շինարարության կանոնադրության 7-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 22-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |