«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1998 թվականի N 402
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 306 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 4-րդ կետը «պատկանող» բառից հետո լրացնել «բնակելի, հասարակական և արտադրական» բառերով.
բ) 5-րդ կետի 1-ին պարբերությունը «սահմանված նորմերը» բառերից հետո լրացնել «իսկ առանձին տեղակայված հասարակական և արտադրական շինությունների գնահատման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետությունում, ըստ շինարարության գոտիների, 1984 թվականի գների բազային մակարդակով բնակելի տների ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի միջինացված արժեքի 70 տոկոսի չափով» բառերով:
Նույն կետի վերջին պարբերությունը «Ընդ որում» բառերից հետո լրացնել «մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ ընդունված է հասարակական և արտադրական նշանակության շինությունների 1 քառ. մետրի համար 26220 դրամ արժեքը» բառերով.
գ) 6-րդ կետի «ա» ենթակետը N 1 աղյուսակից հետո լրացնել «Շինության վնասվածության աստիճանով բնութագրվող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում» պարբերությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |