040.0415.24.09.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 1997 թվականի N 415
քաղ. Երևան
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման գումարը վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԿԱՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամը կամ հուղարկավորությունը կատարած անձը թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (որում նշվում են կենսաթոշակառուի ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի սերիան և համարը).
բ) կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը:
2. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում կատարվում է կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով:
Նշված գումարը վճարվում է, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվել են կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6-ամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |