040.0298.15.05.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1998 թվական N 298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշմանը համապատասխան սահմանել արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արտարժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները:
3. Հաստատել այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործածության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:
5. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
Տեխնիկական մասնագիտական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում սույն որոշման 4-րդ կետին համապատասխան սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հիման վրա սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը:
6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` 4-ամսյա ժամկետում հաստատել`
ա) կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ.
բ) ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:
8. Սահմանել, որ`
ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.
բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը և Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «դ» ենթակետից հանել վերջին նախադասությունը:
10. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի N 556 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 310 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 52 որոշումը:
11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության վրա:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ
գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման
NN Գործունեության ոլորտը Ներդրման ժամկետը 1. 2. 3. 4.
ը/կ
Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, վարսավիրանոցների կազմակերպում, հյուրանոցների կազմակերպում, ավիատոմսերի վաճառք, վառելանյութի վաճառք, սաունաների և խաղատների կազմակերպում
1 հունվարի 1999 թ.
Կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, հանրային սննդի կազմակերպում
1 հուլիսի 1999 թ.
Առևտրի կազմակերպման վայրերում (տոնավաճառ, շուկա) իրականացվող առևտրական գործունեություն
1 հունվարի 2000 թ.
Այլ ոլորտներ
1 հուլիսի 2000 թ.
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ
1. Ձեռնարկությունները`
ա) շրջիկ կետերում (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի վաճառքի մասով.
բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասայլեր, ձեռնասայլեր, վաճառաարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.
գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.
դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի ու ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.
ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքի վաճառքի մասով.
զ) հանրակրթական դպրոցներում և դրանց հավասարեցված հիմնարկներում դպրոցական պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:
2. Կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները` կրոնական պարագաների իրացման մասով:
3. Փոստային կապի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները` փոստային դրոշմանիշների, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի
Մ. Ձավարյան
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Միքայելյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Առաքելյան
- ՀՀ կենտրոնական բանկի ավտոմատացման վարչության պետ
Է. Ստեփանյան
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ
Գ. Հարությունյան
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքին շուկայի կարգավորման վարչության պետ
Թ. Սիմոնյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների կատարման բաժնի պետ
Գ. Միրզոյան
- ՀՀ հարկային տեսչության տեսչական վարչության պետի տեղակալ
Ա. Բարսեղյան
- ՀՀ հարկային տեսչության ամփոփ ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Ռ. Գրիգորյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության բաժնի վարիչ
Վ. Հակոբյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության չափագիտության ծառայության պետ
Ա. Հայրապետյան
- ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության հակամենաշնորհային և լիցենզիաների վարչության պետ