«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1998 թվականի N 142
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 6-ի «Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակ իրականացնող ձեռնարկությունների շահույթի հարկման կարգի մասին» և N 146 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց, դրանց դուստր ձեռնարկությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հարկման մասին» N 322 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և դրա բարելավման միջոցառումների մասին» N 498 որոշման 15-րդ կետը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Գործունեության առանձին տեսակների ցանկի հաստատման մասին, որոնք իրականացնող ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության «Շահութահարկի մասին» օրենքի 22 հոդվածով նախատեսված արտոնությունները» N 536 որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Արտոնություններ հայցող կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման, այդ արտոնություններից օգտվողների ցանկում ընդգրկման, արտոնություններից զրկման կարգի մասին» N 589 որոշումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» N 4 որոշումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 253 որոշումը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 117 որոշումը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի N 253 որոշմամբ հաստատված նորմաներում լրացում կատարելու մասին» N 200 որոշումը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի N 589 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 470 որոշումը:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 194 որոշումը:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 241 որոշումը:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի N 253 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 325 որոշումը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծության որոշման կարգի և փայամասնակցությունից ու արժեթղթերից ստացված եկամուտներից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հաստատման մասին» N 466 որոշումը:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 498 որոշումը:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարների հաշվարկման նոր կարգ սահմանելու մասին» N 502 որոշումը:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 294 որոշումը:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 57 որոշումը:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 72 որոշումը:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 18-ի «Ամորտիզացիոն հատկացումների նորմաները սահմանելու մասին» N 187 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |