«Վավերացնում եմ» |
040.0316.31.07.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1997 թվականի N 316
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) 1997 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, իսկ 1997 թվականի դեկտեմբերի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն».
բ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, իսկ 1998 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում».
գ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը չիրացված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ վճարելով միայն դրոշմանիշերի արժեքը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |