«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 նոյեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1996 թվականի N 360
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերանվանել`
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
գ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն.
դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
2. Միաձուլել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն:
3. Լուծարել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը:
Այդ կապակցությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Թամրազյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Ղուկասյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Է. Միլիտոնյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ասլիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ |
Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
Շ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ռ. Հարությունյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
Ա. Մորիկյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ |
Տ. Պետրոսյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Է. Սաֆարյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ |
Մ. Հուրիխանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության պետ |
Գ. Սիմոնյան |
- ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
Պ. Ստեփանյան | - «Հեռուստաընկերություն» ՊՁ-ի գլխավոր տնօրեն |
Լ. Վարդանյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ |
Ռ. Խաչատրյան | - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության գլխավոր հաշվապահ |
բ) հանձնաժողովին` երկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և Հայկական պետական լրատվական գործակալության (Արմենպրես) հետագա ենթակայության և կարգավիճակի, ինչպես նաև նախարարության գույքի հետագա տնօրինման մասին.
ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի կառավարման և լուծարման գործընթացի իրականացման, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար.
անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կանոնադրությունը, կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 1-ին կետի «ա», «է» և 2-րդ կետի «ը» ենթակետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |