040.0065.040497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
4 ապրիլի 1997 Թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 1997 թվականի N 65
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտով (տրամվայ, տրոլեյբուս) և մետրոպոլիտենով մեկ ուղևորի փոխադրման սակագինը սահմանել 40 դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 6-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 210 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային ուղևորատար տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 6 որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |