ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 1994 թվականի N 22
քաղ. Երևան
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ու բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ համաձայնեցնելով:
2. Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձված գումարների 50 տոկոսը փոխանցվում է հանրապետական բյուջե, որպես անտառային եկամուտ, 50 տոկոսը` գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորման ընթացիկ հաշվին` նրա համակարգի անտառապահպանության ծառայության աշխատողներին խրախուսելու և անտառապահպանության նյութատեխնիկական բազան ամրապնդելու համար:
3. Այդ կապակցությամբ 1994 թվականի հունվարի 1-ից`
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հոկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառած վնասի համար նյութական պատասխանատվության կարգի և չափերի մասին» N 641 որոշումը» N 445 որոշման 8-րդ կետից հանել «անտառախախտումներով անտառային տնտեսությանը պատճառած վնասի հատուցման համար գանձված գումարները (այդ թվում կոլտնտեսություններից, անտառային տնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկություններից (կազմակերպություններից)` կոլտնտեսային անտառներում նրանց կատարած անտառախախտումների համար) ինչպես նաև» բառերը.
բ) ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի փետրվարի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձումների չափը հաշվելու սակագները հաստատելու և այն պաշտոնատար անձանց պատասխանատվություն սահմանելու մասին, որոնց մեղքով թույլ են տրվել անտառախախտումներ» N 113 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ԽՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրության 41-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |