«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 1996 թվականի N 28
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի N 1 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում «1996 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1996 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 29-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |