ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 1992 թվականի N 569
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 497 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ի մասնակի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքեր հատկացնելու մասին» N 497 որոշման 4-րդ կետի, Երևանի Մյասնիկյանի շրջանի N 6 ուսումնաարտադրական կոմբինատի շենքը (Այգեստան, 9-րդ փողոց, N 4ա) հանձնել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հաշվեկշռին` Պուշկինի փողոցի N 38 շենքում տեղավորված նախարարության համակարգի հիմնարկներին հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |