040.0145.230597
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1997 թվականի N 145
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 459 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված «Օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի դիմաց գանձվող վճարների սակագնի» 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում ուսանելու նպատակով ժամանած օտարերկրյա քաղաքացիները»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |