ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թվականի N 398
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՓԱՍՏԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով կենսաթոշակառուների սոցիալական անբավարար պաշտպանվածությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Դադարեցնել նախկինում կենսաթոշակառուների կողմից աշխատելու փաստը թաքցնելու պատճառով ավելի վճարված գումարների հետագա բռնագանձումը:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |