ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 1992 թվականի N 28
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով շուկայական հարաբերությունների պայմաններում ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու և այն գիտական հիմքի վրա կազմակերպելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ:
2. Լուծարել նախկին ԽՍՀՄ պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղը ու նրա վարչական շենքը և ամբողջ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտին:
Լուծարվող նախկին ԽՍՀՄ պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի աշխատողների աշխատանքից արձակման հարցերը լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել լուծարային հանձնաժողով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետ համատեղ, քննության առնել և 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ ինստիտուտի ֆինանսավորման աղբյուրների մասին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ինստիտուտի կանոնադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |