ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 1991 թվականի N 605
քաղ. Երևան
ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի` որպես Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման տնտհաշվարկային, ինքնածախսածածկման և ինքնակառավարման հիմունքներով գործող պետական մարմնի և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքի լիիրավ իրավահաջորդի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):
3. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդը ինքնուրույն ֆինանսաբանկային համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետության պետական բյուջե:
4. Կենսաթոշակային ֆոնդն ազատել ֆինանսահաշվարկային գործառնությունների համար նախատեսված բանկային մարմիններ մուծվող վճարներից:
5. Պետական բյուջեի հետ կենսաթոշակային ֆոնդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:
Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրենց տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին կենսաթոշակային ֆոնդին փոխանցված գումարները դիտվում են որպես բարեգործական նպատակներով կատարված ծախսեր:
6. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդի կառուցվածքը, կենտրոնական և տեղական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակը, ծախսերի նախահաշիվը, աշխատանքի վարձատրության կարգը հաստատում է ֆոնդի նախագահությունը: Կենսաթոշակային ֆոնդի նախագահությանը թույլատրել ստացված եկամուտների մինչև 0,5 տոկոսը օգտագործել համակարգի ծառայությունների պահպանման և զարգացման համար:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 28-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի հայկական հանրապետական բաժանմունքի կազմակերպման մասին» N 550 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |