Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
18 մայիսի 1983 թ. N 297
Քաղ. Երևան
սսհմ մինիստրների խորհրդի 1983 թվականի ապրիլի 27-ի «ՍՍՀՄ անտառներում խոտհնձի եվ անասունների արածեցման կանոններում փոփոխություններ եվ լրացումներ մտցնելու մասին» թիվ 364 որոշՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1983 թ. ապրիլի 27-ի թիվ 364 որոշմամբ ՍՍՀՄ անտառներում խոտհնձի և անասունների արածեցման կանոններում, հաստատված ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1947 թվականի օգոստոսի 17-ի թիվ 2915 որոշմամբ, մտցրել է փոփոխություններ ու լրացումներ, կանոնները շարադրելով նոր, խմբագրությամբ (կցվում են):
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Հաստատված են ՍՍՌՄ Մնիստրների սովետի 1947 թ. օգոստոսի 17-ի թիվ 2915 որոշմամբ |
ՍՍՀՄ Մ ինիստրների խորհրդի1983 թ. ապրիլի 27-ի թիվ 364 որոշման խմբագրությամբ |
ՍՍՀՄ անտառներում խոտհնձի եվ անասունների արածեցման կաՆՈՆՆԵՐԸ
i. ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները կիրառվում են ՍՍՀՄ բոլոր անտառներում, բացի կոլտնտեսային անտառներից և պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին ամրացված անտառներից:
2. Սույն կանոնները պարտադիր են անտառային տնտեսությունը այն անտառներում վարող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար, որոնցում կիրառվում են սույն կանոնները, և այդ անտառներում խոտհունձ և անասունների արածեցում իրականացնող բոլոր անտառօգտագործողների համար:
ii. Խոտհնձի համար պիտանի տարածությունների հայտնաբերումը
3. Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում առանձնացվում են խոտհնձի համար պիտանի տարածություններ:
4. Խոտհնձի նպատակով ամենից առաջ հատկացվում են դրա համար պիտանի գյուղատնտեսական հանդակների այն տարածությունները, որոնք մտնում են պետական անտառային ֆոնդի հողերի կազմի մեջ:
Նշված տարածությունները որոշվում են անտառաշինության և հողաշինության պլանային-քարտեզագրական նյութերի, ինչպես նաև այլ պլանային-քարտեզագրական նյութերի հիման վրա:
5. Խոտհնձի համար կարող են օգտագործվել նաև չվերականգնված անտառահատատեղերը, բացատները և ոչ անտառապատ մյուս տարածությունները, որտեղ չի սպասվում անտառի բնական վերականգնում` ընդհուպ մինչև դրանցում անտառային կուլտուրաների աճեցումը, և խոտհնձի համար պիտանի տարածությունները, որոնք պահանջում են իրենց բարելավման ուղղությամբ միջոցառումների անցկացում (ցամաքեցում, ճիմերի ոչնչացում և այլն):
Անհրաժեշտ դեպքերում խոտհնձի նպատակով կարող են օգտագործվել դրա համար պիտանի սակավարժեք տնկարկների այն տեղամասերը, որոնք նշված չեն վերակառուցման համար:
Հիշյալ տարածությունները որոշում և ամեն տարի ճշտում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ` անտառաշինության և հողաշինության պլանային-քարտեզագրական նյութերի, ինչպես նաև անտառների գույքագրման, աէրագնահատման ու այլ հետազոտությունների նյութերի հիման վրա:
iii. Անասունների արածեցումը
6. Անասունների արածեցում թույլատրվում է բոլոր անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում, բացառությամբ արգելոցային անտառների, արգելոցային անտառամասերի, ազգային և բնական պարկերի, անտառապարկերի, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառների, բնական հուշարձանների, պետական պաշտպանական անտառաշերտերի, հակաէրոզիոն անտառների, հատկապես արժեքավոր անտառազանգվածների, ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանության գոտիների առաջին և երկրորդ գոտիների անտառների, կուրորտների սանիտարական պահպանության շրջանների առաջին և երկրորդ գոտիների անտառների:
7. Անասունների արածեցումն արգելվում է`
ա) անտառային կուլտուրաների տարածություններում մինչև դրանց այն բարձրության հասնելը, որը բացառում է անասունների կողմից դրանց գագաթներին վնասելու հնարավորությունը, անտառասերմնային, եղևնու-սոճու, ուռենու, բարդու և ընկուզապտղային պլանտացիաներում, ինչպես նաև այն տեղամասերում, ուր միջոցառումներ են իրականացվում անտառի բնական վերականգնմանը աջակցելու ուղղությամբ.
բ) զարգացած կենսունակ մատղաշի բնական երիտասարդ անտառներում ու տնկարկներում, որտեղ մատղաշ ու երիտասարդ ծառերը հասել են անասունների կողմից գագաթների վնասման հնարավորությունը բացառող բարձրության.
գ) հատատեղերում և ոչ անտառածածկ մյուս տարածություններում, որոնք նախատեսված են փշատերև և կոշտատերև տեսակների բնական վերականգնման համար.
դ) հեշտ ողողահարվող և հողմնահարվող հողեր ունեցող տարածություններում:
8. Հողամասերը, որոնց վրա սույն կանոնների 7-րդ կետին համապատասխան արգելվում է անասունների արածեցումը, ամեն տարի որոշում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաշվի առնելով անտառների և պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ հողերի վիճակի փոփոխությունները, ինչպես նաև անտառավերականգնման աշխատանքների պլանը:
9. Անտառների առաջին և երկրորդ խմբերի անտառի և բոլոր խմբերի լեռնային անտառների հատուկ պաշտպանական տեղամասերում անասունների արածեցումը կարող է արգելվել կամ սահմանափակվել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային սովետի գործադիր կոմիտեի, ինքնավար հանրապետության մինիստրների խորհրդի որոշմամբ, իսկ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետություններում` միութենական հանրապետության Մինիստրների խորհրդի որոշմամբ:
10. Անտառում հատկացված արոտավայրերում առանց հովվի անասունների արածեցումն արգելվում է: Առանձին հեռավոր շրջաններում այն կարող է թույլատրվել ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային սովետի գործադիր կոմիտեի, ինքնավար հանրապետության Մինիստրների խորհրդի որոշմամբ, իսկ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետություններում` միութենական հանրապետության Մինիստրների խորհրդի որոշմամբ:
Անասունների արածեցումն առանց հովվի թույլատրվում է ցանկապատված տեղամասերում կամ կապված վիճակում:
Կազմակերպված որսորդական տնտեսություն ունեցող անտառներում անասունների արածեցումը շներով չի թույլատրվում:
11. Այծերի արածեցումն անտառներում արգելվում է: Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները բացառության կարգով կարող են այծերի արածեցումը թույլատրել հատկապես առանձնացված տեղամասերում, որոնք անասունի տիրոջ կողմից նախապես ցանկապատվել են:
12. Անասունների տերերը պարտավոր են, անհրաժեշտ դեպքերում, անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցուցումով ցանկապատել նախրուղին և արոտավայրերը` անտառային կուլտուրաների, տնկարանների և անտառի մյուս տեղամասերի պահպանման նպատակով:
Ցանկապատելու համար արոտավայրերն օգտագործողներին բնափայտ են բաց թողնում անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` սահմանված սակագներով վճարի դիմաց:
13. Անասունների արածեցման ժամկետներն ու նորմաները որոշում են ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային սովետների գործադիր կոմիտեները, ինքնավար հանրապետությունների Մինիստրների խորհուրդները, իսկ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետություններում` միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդները` անտառային տնտեսության համապատասխան պետական մարմինների ներկայացմամբ:
iv. Խոտհնձի եվ անասունների արածեցման համար տեղամասերի բաշխման եվ օգտագործման կարգը
14. Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները անտառներում և պետական անտառային ֆոնդի հողերում եղած տարածություններից սահմանված կարգով հատկացնում են խոտհնձի և անասունների արածեցման համար պիտանի տարածություններ.
խոտհնձի ծառայողական հողաբաժիններ` անտառային տնտեսության աշխատողներին և դրանք ստանալու իրավունք ունեցող այլ կատեգորիայի աշխատողների, ինչպես նաև անասունների արածեցման տեղամասեր` հիշյալ այն աշխատողներին, որոնք անասուններ են պահում.
խոտհնձի և անասունների արածեցման տեղեմասեր` անտառային տնտեսության և փայտամթերման արդյունաբերության այն աշխատողներին, որոնք անասուններ են պահում, բայց չեն օգտվում ծառայողական հողաբաժիններ ստանալու իրավունքից.
տեղամասեր` անտառային տնտեսության և փայտամթերման արդյունաբերության ձեռնարկությունների հանրային անասնապահությունը կերով ապահովելու համար, ինչպես նաև խոտի գնման նրանց համար սահմանված պետական պլանի կատարման նպատակով:
15. Խոտհնձի և անասունների արածեցման համար պիտանի մնացած տարածությունների մասին (բացի սույն կանոնների 14-րդ կետում նշվածներից) տեղեկությունները ներկայացնում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեները ոչ ուշ, քան խոտհնձի կամ անասունների արածեցման սկզբից երկու ամիս առաջ` օգտագործողների միջև դրանք բաժանելու համար:
Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում հիշյալ տեղեկությունների ժամանակին ներկայացման, լիակատարության ու ճշտության համար:
16. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեները որոշումներ են ընդունում խոտհնձի և անասունների արածեցման համար պիտանի տարածությունները կոլտնտեսությունների, սովխոզների, անասուններ պահող մյուս ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների միջև բաժանելու մասին: Ընդ որում, խոտհնձի և անասունների արածեցման տեղամասեր ստանալու առաջնահերթ իրավունք ունեն`
ա) կոլտնտեսությունները, սովխոզները, գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների օժանդակ գյուղական տնտեսությունները.
բ) քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների հաշմանդամները և զոհված կամ անհայտ կորած զինվորների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքները.
քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների մասնակիցները, ՍՍՀՄ-ի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած մյուս անձինք, զինծառայողների ընտանիքները.
աշխատանքի i և ii խմբերի հաշմանդամները ու զինծառայողների թվից i և ii խմբերի հաշմանդամները.
պետական և հասարակական պարտականությունները կատարելիս, մարդու կյանքի փրկության, սոցիալիստական սեփականության և իրավակարգի պահպանման գծով ՍՍՀՄ քաղաքացու պարտքը կատարելիս զոհված, կամ արտադրությունում դժբախտ պատահրի հետևանքով զոհված անձանց ընտանիքները. բազմազավակ և միայնակ մայրերը.
անասնապահական մթերքներ արտադրելու վերաբերյալ կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների կամ սպառողական կոոպերացիայի կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքած քաղաքացիները:
17. Խոտհնձի և անասունների արածեցման համար տեղամասեր ստանալու նախապատվելի իրավունքից օգտվում են, այլ հավասար պայմանների դեպքում անտառների վերականգնման, անտառաբուծության աշխատանքներին և անտառատնտեսական մյուս աշխատանքների անցկացմանը մասնակցող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները:
18. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեները ոչ ուշ, քան խոտհնձի կամ անասունների արածեցման սկզբից երկու շաբաթ առաջ անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, հիմնարկներին և կազմակերպություններին հայտնում են խոտհնձի տեղամասերի և արոտավայրերի բաշխման մասին:
Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեների որոշումներին համապատասխան ապահովում են անտառատոմսերի հանձնումը և տրամադրում են խոտհնձի ու անասունների արածեցման բնական տեղամասեր:
19. Խոտհնձի և անասունների արածեցման, տեղամասերից օգտվելու իրավունքի, այդ թվում նաև խոտհնձի համար ծառայողական հողաբաժիններից օգտվելու իրավունքի սահմանված նմուշի անտառատոմսերը անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները տալիս են բոլոր օգտագործողներին: Անտառատոմսում նշվում է օգտագործման ժամկետը, տարածությունը և տեղը (անտառապետություն, ամառանոց, թաղամաս, բնասահման), ինչպես նաև օգտագործողների պարտականությունները:
20. Խոտհնձի և անասունների արածեցման տեղամասերի օգտագործման վերաբերյալ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների միջև ծագող վեճերը լուծում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեները դիմում տալու օրվանից սկսած, տասնօրյա ժամկետում:
Խոտհնձի և անասունների արածեցման տեղամասերի բաշխման ու օգտագործման հարցերի վերաբերյալ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեների որոշումները կարող են բողոքարկվել ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային սովետների գործադիր կոմիտեներին, ինքնավար հանրապետությունների Մինիստրների խորհուրդներին, իսկ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետություններում` միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդներին: Հիշյալ մարմինների որոշումները վերջնական են:
21. Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են սիստեմատիկ վերահսկողություն իրականացնել խոտհնձի և անասունների արածեցման համար ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին տրված տեղամասերը նրանց կողմից ռացիոնալ օգտագործելու և սահմանված կանոնները պահպանելու նկատմամբ:
22. Տրված տեղամասերում խոտհունձը և անասունների արածեցումը պետք է իրականացվեն անտառատոմսերում նշված ժամկետներում: Անտառատոմսերում նշված ժամկետներում չօգտագործված տեղամասերը տրվում են ուրիշ օգտագործողների սույն կանոններով նախատեսված կարգով:
23. Խոտհնձի և անասունների արածեցման տեղամասերը (բացի սույն կանոնների 14-րդ կետում նշվածներից) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին տրվում են ժամանակավոր, կարճատև օգտագործման համար` մինչև 3 տարի ժամկետով, իսկ հնարավորության դեպքում` ժամանակավոր երկարատև օգտագործման` 3-ից մինչև 10 տարի ժամկետով: Հիշյալ տեղամասերը ժամանակավոր երկարատև օգտագործման տալու դեպքում օգտագործողների վրա կարող են դրվել խոտհնձի և արոտավայրային հանդակների որակի բարելավման միջոցառումներ անցկացնելու պարտականություններ:
24. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից սույն կանոնների բազմիցս խախտման դեպքում խոտհնձի և անասունների արածեցման համար նրանց տրված տեղամասերից օգտվելու իրավունքը կարող է դադարեցվել ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ:
25. Ինքնակամ խոտհնձի կամ անասունների արածեցման համար, խոտհարքները և արոտավայրերը վնասելու, ծառերը, թփերը և տնկարկները ոչնչացնելու կամ վնասելու համար, ինչպես նաև այլ անտառախախտումների համար ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում սսհ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրությանը համապատասխան: