«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 1996 թվականի N 68
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 521 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած ժամկետանց, անհուսալի դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը հանելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությանը համապատասխան` հայցային վաղեմության ժամկետները լրացած կրեդիտորական պարտքերի բյուջե գանձման և դեբիտորական պարտքերի դուրսգրման ժամանակավոր կասեցումը դադարեցնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին» N 521 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |