ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 1995 թվականի N 71
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ`
«Սույն կետը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասով կիրարկել 1996 թվականի հունվարի 1-ից»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված գումարներից զինծառայողների` այլ բուժհիմնարկներում պրոթեզաօրթոպեդիկ բուժման համար նախատեսված գումարները փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |