ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային |
1. ա) Ինկասացիայի մասին բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 30.03.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ |
2. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին | Կառավարություն 07.04.2004 | Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. Պետական նյութական պահուստի մասին |
ԱԺ պատգամավորներ Հ. Կարապետյան Հ. Մարգարյան Լ. Մկրտչյան Ո. Մարուխյան 12.03.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ |
4. ա) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 21.04.2004 | Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության մասին |
ԱԺ պատգամավորներ Ա. Բաղդասարյան Ս. Բալասանյան Գ. Սահակյան Լ. Մկրտչյան 25.09.2003 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային |
1.ա) «Աղետի գոտու վերականգնման մասին» ՀՀ օրենքում |
Կառավարություն 11.03.2004 |
Պետական-իրավական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային |
1. ա) Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին բ) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 18.05.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 18.05.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
