ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 1993 թվականի N 501
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտասահման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման ժամանակավոր կարգի մասին» N 416 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացված հրավերների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գրավոր դիմումների հիման վրա գործուղումներ ձեւակերպելիս համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զբոսաշրջության (տուրիստական) և անհատական այցերի ձևակերպման ժամանակ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը»:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |