ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1994 թվականի N 481
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 473 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի N 473 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 6-րդ կետը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով`
«թ) սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստի մասին»:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
ա. հյուսիսյան |