ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1994 թվականի N 455
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 10-ի N 520 որոշմամբ հաստատված բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 18-րդ կետից հանել «և հողային ռենտա» բառերը.
բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» N 420 որոշման 5-րդ կետից հանել վերջին նախադասությունը.
նշված որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |