ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 1994 թվականի N 67
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» որոշման 1-ին կետի համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկությունների մասնակցության վերաբերյալ համաձայնություն տվող պետական կառավարման մարմնի լիազորությունները դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկությունների (բացառությամբ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ձեռնարկությունների) մասնակցության վերաբերյալ համաձայնություն տալու մասին հրահանգը` այդ մասին իրազեկ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |