ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թվականի N 389
քաղ. Երևան
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին ու հիմնարկություններին`
1. Հատուցել գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը` ժամանման օրվանից մինչև մեկնելու օրը Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում` օրական 270 ռուբլուց, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում` օրական 180, այլ բնակավայրերում` օրական 120, Երևան քաղաքում` օրական 150, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և շրջկենտրոններում` օրական 50, այլ բնակավայրերում` օրական 40 ռուբլուց ոչ ավելի:
2. Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 80 ռուբլու չափով, իսկ ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` 100 ռուբլու չափով:
3. Նշված ծախսերի հատուցումը կատարել 1992 թվականի հուլիսի 1-ից, առանց փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 97 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |